Քաղաքական

29.08.2019 11:20


Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ. Ադրբեջանի պատասխանը ՀՀ-ին

Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ. Ադրբեջանի պատասխանը ՀՀ-ին

Ադրբեջանի արտաքին գործերիկ նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, որում վերջինս Բաքվին սպառնալիք էր անվանել Արցախի և Հայաստանի համար:

Բաքուն նշել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ սրացում: Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանություններին մեղադրել է գիտակցաբար իրավիճակը լարելու մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ, և ադրբեջանական իշխանությունները երբեք չեն համաձայնի գոյություն ունեցող ստատուս քվոյի հետ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը