Լրահոս

29.08.2019 09:54


Արարատում 52-ամյա բախտագուշակը հաճախորդին ասել է՝ 60 հազար դրամ տուր, օգնեմ, որ վթարի չենթարկվես

Արարատում 52-ամյա բախտագուշակը հաճախորդին ասել է՝ 60 հազար դրամ տուր, օգնեմ, որ վթարի չենթարկվես

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքը այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 հազար դրամ, ինչից հետո բախտ նայողը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ տա 60 հազար դրամ, որպեսզի ինքը, որպես բախտագուշակ, օգնի իրեն՝ վթարի չենթարկվի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գայանե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հիմա ինքը գտնվում է բախտագուշակի տանը ու նրանից գումարը հետ են պահանջում, սակայն նրա աղջիկը ասել է, որ դանակը կմտցնի իր որովայնը: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Բուքուշյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ Մարմարաշեն գյուղի 31-րդ փողոցի բնակիչ, 52-ամյա Լաուրա Մ.-ն իր տանը բախտ նայելու պատրվակով Գայանե Հ.-ի վստահությունը չարաշահելով, նրանից խաբեությամբ հափշտակել է 66 հազար դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը