Քաղաքական

29.08.2019 09:41


Բարձրագուն դատական խորհրդի անդամ են փնտրում, չկա. «Ժողովուրդ»

Բարձրագուն դատական խորհրդի անդամ են փնտրում, չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռևս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ:

«Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաև դատական համակարգում: Բանն այն է, որ Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին ընտրելիս հաշվի առնեն գենդերային հարցը, ինչպես նաև վարչական մասնագիտացում ունենալու հիմքը: Եվ այս չափանիշներին համապատասխանում է միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուզաննա Հակոբյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ հրաժարվում է հետ վերադառնալ Բարձրագույն դատական խորհուրդ, չի ուզում այլևս դառնալ ԲԴԽ անդամ: Ու եթե նա առաջիկայում որոշի ինքնաբացարկ հայտնել, դատական համակարգում թեկնածուի փնտրտուք կսկսվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը