Շատ են խոսում նախորդ իշխանությունների կողմից Երևանի պատմական կենտրոնի ոչնչացման մասին և բացարձակապես անտեղյակ հասարակությանը փորձում են համոզել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի տեղում նախկինում եղել են Կոլիզեումին և Պարթենոնին համարժեք հուշարձաններ, որոնք ոչնչացվել են, իսկ նրանց հարևանությամբ ապրող վիլլաների բնակիչներին խաբել են և դրսում թողել... Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարությունը անիծողներին և դրանից դժգոհողներին խորհուրդ կտամ շարունակել պայքարը և հետ բերել «պատմական Երևանը», վերաբնակվել այդ գետնախորշ առնետանոց գետտոյում, որը մինչև 21-րդ դարի սկիզբը բարգավաճում էր մայրաքաղաքի կենտրոնում... Որքան հասկանում եմ, Երևանի կենտրոնում գտնվող այդ трущоба-ի ոչնչացումը հանգիստ չի տալիս ոմանց, ովքեր այդ հարցը մինչև հիմա շահարկում են՝ դիվիդենտներ ստանալու համար... Հավելեմ, որ Հյուսիսային պողոտայում հաճախակի կարելի է տեսնել նրա շինարարության դեմ հանդես եկող և այդ հարցը շահարկողներին ու նրանց հյուրերին... Հետաքրքիր է՝ Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո Երևանում որևէ մեկը Հյուսիսային պողոտայի և Կասկադի ծրագրերի նման մի բան էլի ձեռնարկե՞լ է... Հ.Գ.Հրապարակված լուսանկարում պատկերված է ներկայիս Հյուսիսային պողոտան 1995 թ-ին...
Հե՛տ բերեք պատմական Երևանը
Շատ են խոսում նախորդ իշխանությունների կողմից Երևանի պատմական կենտրոնի ոչնչացման մասին և բացարձակապես անտեղյակ հասարակությանը փորձում են համոզել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի տեղում նախկինում եղել են Կոլիզեումին և Պարթենոնին համարժեք հուշարձաններ, որոնք ոչնչացվել են, իսկ նրանց հարևանությամբ ապրող վիլլաների բնակիչներին խաբել են և դրսում թողել...
Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարությունը անիծողներին և դրանից դժգոհողներին խորհուրդ կտամ շարունակել պայքարը և հետ բերել «պատմական Երևանը», վերաբնակվել այդ գետնախորշ առնետանոց գետտոյում, որը մինչև 21-րդ դարի սկիզբը բարգավաճում էր մայրաքաղաքի կենտրոնում... Որքան հասկանում եմ, Երևանի կենտրոնում գտնվող այդ трущоба-ի ոչնչացումը հանգիստ չի տալիս ոմանց, ովքեր այդ հարցը մինչև հիմա շահարկում են՝ դիվիդենտներ ստանալու համար...
Հավելեմ, որ Հյուսիսային պողոտայում հաճախակի կարելի է տեսնել նրա շինարարության դեմ հանդես եկող և այդ հարցը շահարկողներին ու նրանց հյուրերին...
Հետաքրքիր է՝ Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո Երևանում որևէ մեկը Հյուսիսային պողոտայի և Կասկադի ծրագրերի նման մի բան էլի ձեռնարկե՞լ է...
Հ.Գ.Հրապարակված լուսանկարում պատկերված է ներկայիս Հյուսիսային պողոտան 1995 թ-ին...