«Վաղը եթե որոշեն, որ այդ դասագրքերում պետք է գրվի, որ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը, ես դրանից չեմ զարմանա». Միհրդատ Մադաթյան
«Ինձ համար բոլորովին անհասկանալի է վերջին ինֆորմացիան` կապված մեր սուպերնախարարի հետ, որ որոշել է վերագրել պատմության դասագրքերը՝ համարելով, որ այդ դասագրքերում սին ինֆորմացիա է, և պետք է վերափոխել: Պատկերացնո՞ւմ եք, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի պատմությունը վերագրել և իրեն հարմարեցնել: Հիմա մենք ինչու ենք եկել իշխանություն, որ կարողանանք հիմնովին, արխիվներով մեզ արդարացնել, թե եկել ենք երկիր կառավարելու համար: Հիմա վաղը եթե որոշեն, որ այդ դասագրքերում պետք է գրվի, որ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը, ես դրանից չեմ զարմանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով պատմության դասագրքերի բովանդակության փոփոխության մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ իր կարգադրությամբ պատմության դասագրքերը դեռ չեն տպվում, քանի որ վիճելի հարցեր կան՝ Մարտի 1-ի, ընտրությունների և քաղաքական գնահատականների վերաբերյալ:
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե խնդիրը տեսնում է Մարտի 1-ին վերաբերող դրվագի շուրջ, Մ. Մադաթյանը նշեց՝ նաև, քանի որ Մարտի 1-ի հարցը, ըստ նրա՝ վիճահարույց է. «Մարտի 1-ը շահարկվում է մի հոգու բանտում պահելու համար: Մեկ հոգու համար վենդետտա իրականացնելու գործընթաց է»:
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը թեմային անդրադառնալով՝ հայտնեց. «Երբ մի հարց է առաջ բերվում, և բոլորը լծվում են դրա մասին խոսելուն, չես հասկանում՝ ինչո՞ւ էր դրա անհրաժեշտությունը հենց այս պահին, արդյոք կրթության ոլորտում պատմության դասագրքում մի քանի տող փոխե՞լն է մեր խնդիրը»:
Խոսելով Մարտի 1-ի մասին՝ նա զարմացավ, թե ինչու են կրակրողներին բանակի մեջ փնտրում, և չբացառեց երրորդ կողմի առկայությունը՝ հիշեցնելով Ուկրաինայի օրինակը:
«Վաղը եթե որոշեն, որ այդ դասագրքերում պետք է գրվի, որ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը, ես դրանից չեմ զարմանա». Միհրդատ Մադաթյան
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ իր կարգադրությամբ պատմության դասագրքերը դեռ չեն տպվում, քանի որ վիճելի հարցեր կան՝ Մարտի 1-ի, ընտրությունների և քաղաքական գնահատականների վերաբերյալ:
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե խնդիրը տեսնում է Մարտի 1-ին վերաբերող դրվագի շուրջ, Մ. Մադաթյանը նշեց՝ նաև, քանի որ Մարտի 1-ի հարցը, ըստ նրա՝ վիճահարույց է. «Մարտի 1-ը շահարկվում է մի հոգու բանտում պահելու համար: Մեկ հոգու համար վենդետտա իրականացնելու գործընթաց է»:
Խոսելով Մարտի 1-ի մասին՝ նա զարմացավ, թե ինչու են կրակրողներին բանակի մեջ փնտրում, և չբացառեց երրորդ կողմի առկայությունը՝ հիշեցնելով Ուկրաինայի օրինակը:
Աղբյուրը՝ 168.am
Մանրամասները՝ տեսանյութում