Լրահոս

28.08.2019 17:30


Ժամանակավորապես կդադարեցվի Չարենցավանի, Իջևանի և Կապանի որոշ թաղամասերի գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Չարենցավանի, Իջևանի և Կապանի որոշ թաղամասերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ին` ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ, 6-րդ թաղամասերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 16.30-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Տերյան և Այգեստան փողոցների, ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը