Իսրայելը սառեցնում է սպառազինության մատակարարումը Թուրքիային
Անկարայի հակահրեական հռետորության ֆոնին Իսրայելը սառեցնում է ռազմական սարքավորումների և սպառազինության մատակարարումը Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է «1news.az»-ը՝ հղում անելով «Cursor»-ին։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվությունը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։
Պարբերականի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարության ռազմական արտահանման բաժինը որոշել է նորից ծանրութեթև անել հրեական զենք գնելու վերաբերյալ թուրքական կառավարության բոլոր խնդրանքները։ Մասնավորապես, կվերանայվի նաև Անկարային սպառազինության էլեկտրոնային համակարգեր վաճառելու մասին որոշումը։
Նշվում է, որ Թուրքիան անչափ շահագրգռված է «Գիլ» հակատանկային հրթիռներ և «Բարաք» հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու մեջ։
- Թուրքիայի հանդեպ մեր վերաբերմունքն անչափ զգուշավոր է։ Հաշվի առնելով նրա մահմեդական ուղղվածությունը՝ մենք շատ ուշադիր ենք այդ երկրին զենք վաճառելու հարցում,-շաբաթաթերթին հայտնել է ռազմական աղբյուրը։