Ջոնսոնը բրիտանական խորհրդարանի աշխատանքը կասեցրեց մինչեւ հոկտեմբերի 14-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել Է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում Է մինչեւ հոկտեմբերի 14-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պետք Է շարունակենք իրականացնել ներքին օրակարգը, հենց դրա համար Էլ մենք հայտարարում ենք, որ թագուհու գահաճառը կկայանա հոկտեմբերի 14-ին»,- օգոստոսի 28-ին ասել Է նա Sky News հեռուստաալիքի եթերում:
Ընդսմին Ջոնսոնը հերքել Է այն հայտարարությունը, թե խորհրդարանի նիստերի հետաձգումը կոչված Է խանգարել Համայնքների պալատի պատգամավորներին՝ արգելափակելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը: Նա պարզաբանել Է, որ վերը նշված ներքին օրակարգի մասին ինքը խոսել Է հուլիսի վերջին պաշտոնն ստանձնելու ժամանակ:
Այսպիսով՝ խորհրդարանականներն ամառային արձակուրդներից կվերադառնան, ինչպես եւ պլանավորված Էր, սեպտեմբերի 3-ին, որպեսզի վերսկսեն խորհրդարանի նստաշրջանը, որը մեկնարկել Էր տակավին նախորդ վարչապետ Թերեզա Մեյի օրոք: Դրանից հետո սեպտեմբերի 9-ին նստաշրջանը կկասեցվի եւ կվերսկսվի հոկտեմբերի 14-ին:
Ինչպես գրել Է Ջոնսոնը Համայնքների պալատի պատգամավորներին հղած նամակում, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ զրույցի ընթացքում ինքը խնդրել Է նրան՝ հավանություն տալ խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը սեպտեմբերին երկրորդ շաբաթում ավարտելուն: Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել Է, որ խորհրդարանականները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնել օրենսդրական օրակարգի վերաբերյալ, որը կառաջարկի կառավարությունը:
Համայնքների պալատը կկարողանա քննարկել կառավարության ծրագիրը, այդ թվում՝ նրա մոտեցումը Brexit-ի իրագործմանը ԵՄ-ի՝ հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովի նախաշեմին, իսկ այնուհետեւ քվեարկել հոկտեմբերի 21-ին եւ 22-ին:
«Եթե ինձ հաջողվի ԵՄ-ի հետ համաձայնության գալ գործարքի շուրջ, խորհրդարանը հնարրավորություն կստանա մինչեւ հոկտեմբերի 31-ն ընդունել օրինագիծ, որն անհրաժեշտ Է գործարքի վավերացման համար»,- նշել Է Բրիտանիայի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: