Կարծիք

28.08.2019 16:17


Արմեն Սարգսյանը, շառից, փորձանքից հեռու, կշարունակի ուշադրությամբ հետևել հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին

Արմեն Սարգսյանը, շառից, փորձանքից հեռու, կշարունակի ուշադրությամբ հետևել հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին

Նախագահ Արմեն Սարգսյանը տղամարդ է. խոսքի տերն է

Սպանես էլ` իր «պատվանդանից» չի իջնի, «ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճի մասնակից» չի դառնա. պետության գլխի կարգավիճակը թույլ չի տալիս։

Դրա համար, շառից, փորձանքից հեռու, դիտորդի աչքով կշարունակի «ուշադրությամբ հետեւել հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին եւ այլն», բայց, «Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ», ոչ մի դեպքում չի ասի` ինչ է մտածում այդ ամենի մասին, ոչ մեկին հրապարակավ չի պաշտպանի եւ չի հակադրվի։

Իրեն բա պե՞տք է` անցավ գլուխը ցավի մեջ գցել։
Ավելի լավ է լռել։ Լավագույն դեպքում` ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր մասին` ոչինչ չասող ընդհանուր ձեւակերպումներ անելով ժողովրդավարության, դատաիրավական բարեփոխումների, պետական եւ հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործման, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման եւ համագործակցության խորացման, միասնության, կայունության, ապագային միտված ծրագրերի մասին։

Որտեղ է գրված` Սահմանադրության որ կետից է հետեւում, որ նախագահն իրավունք չունի բարձրաձայնել իր կարծիքը հանրությանը մտահոգող այս կամ այն հարցի վերաբերյալ` Աստված գիտի։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը