Լրահոս

28.08.2019 16:09


Լենա Նազարյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին

Լենա Նազարյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին

Ես ձեզ հետ չեմ պայմանավորվել հարցազրույցի համար։ «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ամուլսարի մասին լրագրողի հարցին։

Ավելի վաղ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Ամուլսարի մասին՝ նշելով, որ «մտահոգություններ ունի «Էլարդի» եզրակացության առնչությամբ եւ «Էլարդի» զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»։

Նշենք, որ Լենա Նազարյանը նաեւ ժամանակին պայքարում էր Թեղուտի շահագործման դեմ, նա Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ էր։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը