Աշխարհ

28.08.2019 15:06


«Մերձավոր Արևելքն անվտանգ կլինի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի տնտեսական պատերազմը». Զարիֆ

«Մերձավոր Արևելքն անվտանգ կլինի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի տնտեսական պատերազմը». Զարիֆ

Իրանը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը կկայունանա, եթե ԱՄՆ-ն դադարեցնի Թեհրանի դեմ տնտեսական պատերազմը: Այս մասին NHK հեռուստաալիքին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չափազանց դժվար է տարածաշրջանում անվտանգություն պահպանել, քանի դեռ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական պատերազմ է վարում: Տարածաշրջանն ինքնուրույն կկայունանա, եթե դադարեն զբաղվել ահաբեկչությամբ եւ տնտեսական պատերազմներով»,- ասել է նա:

Զարիֆն այցով Ճապոնիայում է: Նա չորեքշաբթի հանդիպել է երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ լարվածության նվազմանն ուղղված ջանքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Աբեի հանդիպման մշակման շուրջ. այդ ժամանակ Նյու Յորքում ընթանալու է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը