Լրահոս

28.08.2019 14:39


Գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

Այս խորագրի վերջին նյութերը