Տնտեսական

28.08.2019 14:28


«Ռոսավիացիան» Պերմից Հայաստան թռիչքների իրականացման թույլտվություն է տվել

«Ռոսավիացիան» Պերմից Հայաստան թռիչքների իրականացման թույլտվություն է տվել

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «ԻժԱվիա» ավիաընկերությանը Պերմից Երեւան թռիչքների կատարման թույլտվություն է տվել: Գերատեսչությունը համաձայնեցրել է շաբաթական 2 թռիչք: «Ъ-Прикамье»-ի հարցմանը «ԻժԱվիայից» հայտնել են, որ դեռեւս տեղեկություն չունեն թռիչքները սկսելու մասին:

Հիշեցնենք, որ «Ռոսավիացիան» հուլիսին հետ էր կանչել «ԻժԱվիայի» Պերմից Վիլնյուս, Տաշքենդ, Երեւան եւ Նամանգան թռիչքների կատարման թույլտվությունը՝ թռիչքներ չիրականացնելու պատճառով:

Դրանից բացի, թույլտվություն է տրվել Azur Air ավիաընկերությանը, որը նախատեսում է թռիչքներ կազմակերպել Պերմից Ուտոպաո (Թայլանդ):

Դրա հետ մեկտեղ՝ «Ռոսավիացիան» փոխադրողի խնդրանքով համաձայնեցրել է «Ռեդ Վինգս» ավիաընկերության՝ Պերմ-Երեւան չվերթով թռիչքների թույլտվության հետ կանչը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը