Լրահոս

28.08.2019 13:39


Հայաստանը չի հաստատել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետի մասնակցությունը

Հայաստանը չի հաստատել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետի մասնակցությունը

Հայաստանը չի հաստատել է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- ասաց Նաղդալյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովի կայքէջի տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչապետը կլինի համաժողովի կարևոր հյուրերից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը