Պարտապանները վերցրել են Տյումենի հայ համայնքի մահացած ղեկավարի տունը
Այս տարվա փետրվարին կյանքից հեռացած խոշոր բիզնեսմեն եւ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Համլետ Փաշայանի ունեցվածքն աճուրդով փոխանցվել է պարտապաններին: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է պարտառուների դաշնային գրանցամատյանի քարտադարանում, հայտնում է Ura.ru-ն:
Արբիտրաժային կառավարչի հաղորդագրության մեջ նշված է, որ «Ներդրումային ակտիվների վարչություն» կառավարող ընկերության պարտապանային կազմակերպության սեփականությանն է տրվել 383,3 քառ.մետր մակերեսով երկհարկանի աղյուսե քոթեջը՝ ներկառուցված ավտոտնակով, ինչպես նաեւ 1500 քառ. մետր մակերեսով հողամասը:
2017 թվականին ընկերությունը տյումենցի ձեռներեցի սնանկության հայց էր ներկայացրել: Պարտապանների պահանջած գումարը կազմում էր 71,2 մլն ռուբլի:Փաշայանին սնանկ են ճանաչել 2018-ի մայիսին, աճուրդի են դրվել տունն ու հողամասը, որոնք գնահատվել են 29,2 մլն ռուբլի: Սակայն դրանց համար գնորդներ այդպես էլ չեն գտնվել:
Համլետ Փաշայանը մահվան պահին 7 ընկերություն ուներ Տյումենի, Չելյաբինսկի մարզերում եւ Խանտի-Մանսիյսկ շրջանում: Ձեռներեցի հիմնական ակտիվները կենտրոնացած էին «նավթատարների» համար օբյեկտների կառուցման եւ հյուսիսային շրջաններում ճանապարհաշինության ոլորտներում: Փաշայանը եղբոր հետ միասին 90-ականների վերջին կառուցել էր «Իմպերիալ» դահլիճը (հիմա «Համերգա-պարային դահլիճ է»), որտեղ իր երդմնակալությունն էր նշել նախկին նահանգապետ Սերգեյ Սոբյանինը: Փաշայանների ընտանիքը շենքից զրկվել էր կառուցման համար վերցրած հիփոթեքային վարկի վճարումների խնդիրների պատճառով:
Պարտապանները վերցրել են Տյումենի հայ համայնքի մահացած ղեկավարի տունը
Այս տարվա փետրվարին կյանքից հեռացած խոշոր բիզնեսմեն եւ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Համլետ Փաշայանի ունեցվածքն աճուրդով փոխանցվել է պարտապաններին: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է պարտառուների դաշնային գրանցամատյանի քարտադարանում, հայտնում է Ura.ru-ն:
Արբիտրաժային կառավարչի հաղորդագրության մեջ նշված է, որ «Ներդրումային ակտիվների վարչություն» կառավարող ընկերության պարտապանային կազմակերպության սեփականությանն է տրվել 383,3 քառ.մետր մակերեսով երկհարկանի աղյուսե քոթեջը՝ ներկառուցված ավտոտնակով, ինչպես նաեւ 1500 քառ. մետր մակերեսով հողամասը:
2017 թվականին ընկերությունը տյումենցի ձեռներեցի սնանկության հայց էր ներկայացրել: Պարտապանների պահանջած գումարը կազմում էր 71,2 մլն ռուբլի: Փաշայանին սնանկ են ճանաչել 2018-ի մայիսին, աճուրդի են դրվել տունն ու հողամասը, որոնք գնահատվել են 29,2 մլն ռուբլի: Սակայն դրանց համար գնորդներ այդպես էլ չեն գտնվել:
Համլետ Փաշայանը մահվան պահին 7 ընկերություն ուներ Տյումենի, Չելյաբինսկի մարզերում եւ Խանտի-Մանսիյսկ շրջանում: Ձեռներեցի հիմնական ակտիվները կենտրոնացած էին «նավթատարների» համար օբյեկտների կառուցման եւ հյուսիսային շրջաններում ճանապարհաշինության ոլորտներում: Փաշայանը եղբոր հետ միասին 90-ականների վերջին կառուցել էր «Իմպերիալ» դահլիճը (հիմա «Համերգա-պարային դահլիճ է»), որտեղ իր երդմնակալությունն էր նշել նախկին նահանգապետ Սերգեյ Սոբյանինը: Փաշայանների ընտանիքը շենքից զրկվել էր կառուցման համար վերցրած հիփոթեքային վարկի վճարումների խնդիրների պատճառով:
Աղբյուրը՝ news.am