Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները հայ հասարակության մեջ էապես մեծացրել են հետաքրքրությունը մեր հարևան Թուրքիայի նկատմամբ ընդհանրապես և նրա նորագույն պատմության նկատմամբ՝ մասնավորապես: Հաշվի առնելով, որ ներկայիս Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) դերը նույնքան է, որքան անձի պաշտամունքի տարիներին Լենինի և Ստալինի դերը միասին վերցրած, ապա նրա կյանքին վերաբերող ցանկացած դրվագ եւ այդ դրվագի մեկնաբանումը կամ կոծկումը ձեռք է բերում առանձնակի կարևորություն:
Թեև Աթաթուրքի մասին գրված են հարյուրաւոր գրքեր և հազարավոր հոդվածներ, սակայն նրա կյանքի ոչ բոլոր փաստերն են արտացոլված դրանցում: Սա միանգամայն հասկանալի է, քանի որ Մուստաֆա Քեմալի կյանքի որոշ դրվագների բացահայտումը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել Թուրքիայում:
Այդպիսի դրվագներից է Մուստաֆա Քեմալի խայտառակ գերեվարումը բրիտանացիների կողմից և նրա ինքնասպանության փորձը (1918թ. Հոկտեմբեր-Նոյեմբեր): Այս պատմությունը վկայված է Միացյալ Նահանգների քաղաքացի Ելիզաբեթ Հարրիսի (Elizabeth Harris) կողմից եւ հրապարակվել է «Նյու Յորք թայմս» (The New York Times) հանդեսի կողմից տպագրվող «Ժամանակակից պատմություն»(Current History,) հանդեսի 1922թ. նոյեմբերի համարում՝ ինչպես Մուստաֆա Քեմալը ձևավորեց իր բանակը (How Mustapha Kemal Formed His Army) հոդվածի մեջ:
Ելիզաբեթ Հարրիսը 1919թ. փետրվարից 18 ամիս անց է կացրել Կիլիկիայում: Այդ ժամանակ Կիլիկիայում էին գտնվում (մինչեւ 1919թ. նոյեմբերը) բրիտանական զորամիավորումները: Սրանք հենց այն զորամիավորումներն էին, որ գեներալ Ալլընբիի (Allenby) գլխավորությամբ 1918թ. ազատագրել էին Պաղեստինն ու Սիրիան: Հենց այս զորամիավորումների սպաներից էլ Ելիզաբեթ Հարրիսը առաջին անգամ լսել է Մուստաֆա Քեմալի մասին, որոնց մեծ մասը անձնապես է ճանաչել նրան, քանի որ գեներալ Մուստաֆա Քեմալը, մինչեւ զինադադարի հաստատումը (Մուդրոսի զինադադար, 30 Հոկտեմբերի 1918թ.) եղել է նրանց ռազմագերին (Most of the British officers had known Kemal Pasha personally, for he had been their prisoner until the armistice with Turkey.)
Ահա բառացիորեն ինչ է գրում Ելիզաբեթ Հարրիսը. «Հենց այս սպաներից էլ մենք լսեցինք Մուստաֆա Քեմալի կողմից Հալեպի հանձնման պատմությունը: Երուսաղեմի անկումից հետո, բրիտանական բանակի հյուսիս շարժվելու հետ, քաղաքը քաղաքի ետևից ընկնում էր բրիտանացիների ձեռքը: Դեպի հյուսիս նրանց ռազմերթի պատմությունը նման է Հին կտակարանի պատմության: Երուսաղեմն ընկավ, հետո Դամասկոսը, Հոմսը և Համման. բրիտանացիները հասան Հալեպի դարպասներին, որը պահում էր Քեմալ փաշան 8000 հոգիանոց բանակով: Երբ բրիտանական բանակն առաջացավ հյուսիս, այն այնքան էր հյուծված հիվանդության պատճառած մահերից, որ միայն մոտ 1500 մարդ էր մնացել, որոնք էլ տառապում էին ճահճատենդից (մալարիա), արնալուծից (դիզենտերիա) և այլ հիվանդություններից, որոնք սովորական են եվրոպացիների համար արևելեան երկրներում: Բանակն, հիրավի, այնպիսի խեղճ վիճակում էր, որ հրամանատարը վախենում էր հարձակման անցնել և բանակը ճամբար խփեց քաղաքից մի քանի մղոնի վրա: Այսուհանդերձ, Մուստաֆա Քեմալը չգիտեր նրանց տկարության մասին. նա գիտեր միայն այն հաղթական բանակը, որը մինչ քաղաքի դարպասներին հասնելը, սրբել-տարել էր իր առջև կանգնած ամեն ինչ, եւ նա հանձնվեց առանց մի կրակոցի: Երբ նա բացայայտեց իրական վիճակը, այնքան էր նվաստացած, որ նա ինքնասպանության փորձ արեց, սակայն դա կանխվեց: Հենց որ բրիտանական զինվորական իշխանութիւնների կողմից նա ազատ արձակվեց, իսկույն ձեռնամուխ եղավ «անհավատներին» Թուրքիայից քշելու իր շարժմանը»:
«Through these officers we heard the story of the surrender of Aleppo by Kemal Pasha. As the British Army moved north after the surrender of Jerusalem, city after city fell into its hands. The story of its march north is like a story from the Old Testament. Jerusalem fell, then Damascus, Hams and Hamma; and the British reached the gates of Aleppo, which Kemal Pasha was holding with an army of 8,000 men. When the British Army got north as far as that point it was so depleted from the death by disease that there were only about 1,500 men of them suffering from malaria, dysentery or other diseases common among Europeans in Eastern countries. The army, indeed, was in such poor condition that the commander was afraid to attack, and the troops camped a few miles outside the city. Kemal Pasha, however, did not know of their weakness; he knew only that victorious army which had swept everything before it was at the gates of the city, and he surrendered without firing a shot. When he discovered the actual conditions he was so humiliated that he attempted suicide, but was prevented. As soon as he was released by the British military authorities he began his movement to drive the «infidels» out of Turkey».
Կարծում եմ, որ որպես հարևան երկիր, մեր պարտքն է օգնել Թուրքիային բացայայտելու իր ճշմարիտ պատմությունը: Այն պատմությունը, որ սարքովի չէ եւ հարմարեցված չէ որոշ քաղաքական խմբերի իշխանության պահպանմանը:
Դրվագ Աթաթուրքի կյանքից

Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար