Պուտինն Էրդողանի համար վանիլային պաղպաղակ է գնել, իսկ մանրը խնդրել փոխանցել նախարարին՝ «ավիացիայի զարգացման» համար (տեսանյութ, լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ժուկովսկի քաղաքում անցկացվող «МАКС-2019» ավիասրահում միասին պաղպաղակ են կերել, ընդ որում՝ երկուսի համար էլ վճարել է Ռուսաստանի առաջնորդը, հաղորդում է rbc.ru-ն:
Էրդողանի համար Պուտինն ընտրել է վանիլային պաղպաղակ, իսկ իրեն վերցրել է միանգամից երկու՝ շոկոլադե և սերուցքային պաղպաղակներ: Գնման համար վաճառողուհին 210 ռուբլի է խնդրել, սակայն Պուտինը նրան 5-հազարանոց թղթադրամ է հանձնել:
«Մանրը նախարարին հանձնե՛ք: Դա նրան՝ ավիացիան զարգացնելու համար»,- հայտնել է նախագահը՝ նկատի ունենալով իր կողքին կանգնած առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովին: Վաճառողուհին ի պատասխան՝ շնորհակալություն է հայտնել:
«Շնորհակալ եմ առատաձեռնության համար»,- պատասխանել է նա:
Այնուհետև Ռուսաստանի նախագահը որոշել է պաղպաղակներ հյուրասիրել նաև ռուսական և թուրքական պատվիրակությունների մյուս անդամներին:
Վաճառողուհին հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, իրենից 30 պաղպաղակ են գնել:
Երբ ՌԴ նախագահը լքել է պաղպաղակի վաճառակետը, «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն է մոտեցել վաճառողուհուն և ևս երեք «ծիածանի երանգներով» պաղպաղակ գնել:
Հաղորդվում է, որ 2017 թվականին նույն ավիասրահ այցելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ էր գնել նույն վաճառողուհուց:

Աղբյուրը՝ tert.am