Լրահոս

28.08.2019 10:45


Ողբերգական դեպք Սոթքի ոսկու հանքավայրում. կա զոհ (լուսանկար)

Ողբերգական դեպք Սոթքի ոսկու հանքավայրում. կա զոհ (լուսանկար)

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օգոստոսի 28-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։50-ի սահմաններում Վադենիս քաղաքի բնակիչ Սերյոժա Թադևոսյանը իր արած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ, ով տեղում մահացել է։

Փրկարարները, ոստիկանները, հանքի աշխատակիցները դարձի են բերել ավտոբուսը և դին դուրս բերել և քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է Վարդենիսի դիահերձարան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական:

Այս խորագրի վերջին նյութերը