Քաղաքական

28.08.2019 10:00


ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով. «Ժողովուրդ»

ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմ­բակցության պատգամավորները բա­վականին ակտիվ էին եւ հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տե­ղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլեւս այդ­պես ակտիվ չլինեն, չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրա­դառնան միայն իրենց ոլորտին վե­րաբերող նեղ մասնագիտական հար­ցերի:

«Ժողովուրդ» օրաթերթի տե­ղեկություններով՝ ներքաղաքական հարցերով խոսելու պարտականու­թյունը վերապահված է խմբակցու­թյան քարտուղար Արման Աբովյանին: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ եւ հորդորում են դիմել Արման Աբովյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը