Այս տարվա յոթ ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող նախնական հաշվետվությունը անսպասելիության աստիճան սպասելի էր: Սպասելի էր՝ աճ արձանագրելու բոլոր հնարավոր ոլորտներով: Նախ՝ Տնտեսական ակտիվության գործակիցը 6.8 տոկոս է: Այն, ճիշտ է, նվազել է իշխանությունների «նախընտրած» 7 տոկոսից: Բայց, միևնույն է, պատկառազդու է: «Ինչի՞ հաշվին» հռետորական դարձող հարցը նույն սպասված ու չսպասվող պատասխանն ունի: Հիմնականում:
Այս անգամ հայտարարվում է, որ արտադրությունն աճել է 8.4 տոկոսով: Արտադրության կառուցվածքը սովորաբար եռամսյակային հաշվետվությամբ կարելի է վերլուծել: Դատելով վերջին տվյալներից՝ արդյունաբերության ոլորտի աճն ապահովել է հիմնականում վերամշակող արդյունաբերությունը: Գյուղբերքուբարիքի ակտիվ շրջան է: Հենց նույն գյուղմթերքի հաշվին կարելի է արձանագրել, այն , որ արտահանումը վերջապես հասավ ու 3 տոկոսով գերազանցեց անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Վերադառնանք այն ոլորտներին, որոնք էլեկտրաէներգիայի արտադրության ու գյուղատնտեսության ոլորտների կրճատման պարագայում ՏԱՑ-ի աճ են ապահովել; Դրանցից մեկն առևտուրն է (աճը 8.9 տոկոս), մյուսը սպասարկման ոլորտն է (սպասելի, բայց նույնքան անիրական 15.2 տոկոսանոց աճով): ՏԱՑ-ի ցուցանիշը գերազանցող տնտեսական այլ ոլորտ չկա:
Պաշտոնական վիճակագրության մեջ առայժմ ոչ մի տվյալ չկա ավտոմոբիլային բիզնեսի տնտեսական ծավալի ու հետևանքների մասին: Փորձագիտական տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին մեր երկիր ներկրվել է 67 հազար ավտոմեքենա: Նույն փորձագետները դրանցից գանձվող մաքսատուրքը 1000-1500 դոլար են գնահատում և բյուջեի այդ մուտքերն անվանում «օդից փող»՝ այդ մուտքերը նմանեցնելով վիճակախաղերի ու խաղադրույքների ապահոված գումարների հետ: Որովհետև դրանց հիմքում տնտեսական «տրամաբանություն» չկա: Ենթադրվում է, որ ԵԱՏՄ-ի արտոնած ավտոմոբիլային բիզնես-բումը կավարտվի այս տարվա հետ:
Վերադառնանք տնտեսության իրական հատվածի աճ արձանագրած ոլորտին` շինարարությանը: Այն յոթ ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, աճել է 4.5 տոկոսով: Կարելի կլիներ ուրախանալ նման ցուցանիշով, եթե մի քանի մանրամասն չլիներ: Նախ` շինարարության աճի տեմպը պաշտոնապես նվազել է: Առաջին կիսամյակում ավելի մեծ աճ էր արձանագրվել` 4.7 տոկոս: Երկրորդ` մեր պետբյուջեն թերֆինանսավորում է այս ոլորտը: 2019-ի առաջին կիսամյակում, 2018-ի համեմատ, բյուջեի հաշվին կատարվող շինարարությունը կրճատվել է 1․1 տոկոսով: Նույնիսկ մի փոքր ավելի: Համայնքային միջոցներով կատարվող շինարարությունը մի փոքր չափազանցելով կարելի է ասել, որ կրճատվել է երկու անգամ: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա 56 տոկոսի չափ է: Հետևաբար, շինարարության ոլորտի աճի միակ աղբյուրը բնակչության հաշվին կատարվող շինարարությունն է: Աճը մեծ է` մոտ 24 տոկոս: Բայց՝ բնակչության հաշվին:
Մասնագիտական վերլուծություններում երկու խնդիր համարվում է տագնապահարույց: Առաջինը դրամի արժեվորումն է: Այն, հավանաբար, բացատրվում է տարադրամի «նոր» աղբյուրով: ԵԱՏՄ-ից ժամանած գնորդները մեր շուկայում ավտոմեքենա ձեռք են բերում դոլարով: Այս երևույթն իր հերթին ներքին շուկայում իրացվող ապրանքները թանկացնում է հենց տարադրամով: Այս ճնշումը նկատելի է թեկուզ այն փաստով, որ արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում արտահանումներն աճել են 3 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 1.9: Սա տնտեսական դրական փաստ կլիներ, եթե չուղեկցվեր ներքին շուկայում իրացվող ապրանքների տարադրամային գնաճով: Տարօրինակորեն համընկել են ներկրումների և գնաճի ինդեքսի ցուցանիշերը` 1.9 տոկոս: Գնաճի այսքան ցածր ցուցանիշի դեմ խոսում են բոլոր փորձագետները: Առանց բացառության: Սակայն գնաճի կայուն ցածր տեմպը շարունակում է հնարավորինս զսպել տնտեսության աճի հեռանկարը: Բայց այդ մասին պաշտոնապես կիմանանք հոկտեմբերի վերջում, երբ կհրապարակվեն երրորդ եռամսյակի տվյալները։
Տնտեսական տարին ու յոթ ամիսը

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org