Քաղաքական

28.08.2019 08:58


Իշխանությունները Քոչարյանի գործով ճնշում են դատավորներին․ РЕН ТВ–ի ռեպորտաժը

Իշխանությունները Քոչարյանի գործով ճնշում են դատավորներին․ РЕН ТВ–ի ռեպորտաժը

Ռուսական РЕН ТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործին` նշելով, որ ՀՀ իշխանությունները ճնշում են գործով դատավորներին։

«Արդարադատությունը մեկ անգամ չէ Ռոբերտ Քոչարյանին անմեղ ճանաչել, բայց չնայած դրան՝ իշխանություններն անընդհատ նոր պատճառներ են գտնում Քոչարյանին ճաղերի ետևում պահելու համար: Այժմ նրանք ուղղակիորեն դատավորներին են հետապնդում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, հալածանքներ իրականացվում մամուլի միջոցով»,- նշվում է ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում։

«Ստացվում է, որ Փաշինյանը, ով այն ժամանակ ճաղերի ետևում էր հայտնվել, վրեժ է լուծում՝ փորձելով հասնել նրան, որ Քոչարյանը մեղավոր ճանաչվի։ Անհեթեթ է հնչում. երկրի գործող նախագահն արտակարգ դրություն հայտարարելու իրավունք ուներ, դրա համար էլ դատավորները փորձում են հանել մեղադրանքը, բայց Փաշինյանը թույլ չի տալիս»,- նշվում է ռեպորտաժում։

Հեռուստաընկերույունն անդրադարձել է նաև նոր աղմկահարույց նախագծին՝ նշելով, որ ՍԴ դատավորներին ցմահ և բարձր կենսաթոշակով գայթակղելով՝ առաջարկում են ինքնակամ հեռանալ՝ նրանց ավելի կառավարելի կադրերով փոխարինելու նպատակով։

Հեռուստաընկերությունը նաև հավելում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն է ենթարկել ԶԼՄ-ներին, օրենսդիր և գործադիր մարմիններին, իսկ այժմ ամեն ինչ տանում է դեպի դատարանների անկախության վերացման:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը