Աշխարհ

27.08.2019 21:09


Բանգլադեշցի կանանց թույլատրել են հաշիվ չտալ իրենց կուսության մասին

Բանգլադեշցի կանանց թույլատրել են հաշիվ չտալ իրենց կուսության մասին

Բանգլադեշում հարսնացուներին հարսանիքից առաջ այլեւս հարկ չի լինի հայտնել, թե իրենք կո՞ւյս են արդյոք: Այդ որոշումը, ինչպես գրել Է South China Morning Post-ը, ընդունել Է Գերագույն դատարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ բանգլադեշցի կանայք օրենքով պետք Է ամուսնական հավաստագրում նշեին, թե իրենք արդյոք կումարի՞ են, այսինքն՝ կույսեր, այրիներ կամ ամուսնալույծներ: Իսկ այժմ պետությանը պարտավորեցրել են առաջին հորիզոնականը փոխարինել «չամուսնացած» կետով: Բացի դրանից, իր կարգավիճակի մասին պետք Է հայտնի նաեւ փեսացուն, ինչն ավելի վաղ չԷր արվում: Նա ընտրություն կանի համանման տարբերակներից:

South China Morning Post-ը նշում Է, որ իշխանությունները չեն մեկնաբանել օգոստոսի 25-ին կայացված վճիռը: Նաեւ չի ճշտվում, թե որոշումն ստույգ երբ կմտնի ուժի մեջ:
Գործը քննվում Էր 2014 թվականից: Դրա վրա աշխատող փաստաբանները նշել են, որ դատարանի որոշումը փոփոխությունների հույս Է տալիս ապագայում կանանց իրավունքների բնագավառում: Նրանք նաեւ նշել են, որ կուսության մասին կանանց հարցնելը հակասում Է անձնական կյանքի իրավունքին:

Ամուսնությունների եւ ապահարզանների մասին օրենքը Բանգլադեշում՝ մահմեդական մեծամասնությամբ երկրում, ընդունվել Է 1974 թվականին:

Այս խորագրի վերջին նյութերը