Աշխարհ

27.08.2019 20:25


Վիոլա Դևիսը Միշել Օբամային կմարմնավորի քաղաքական դրամայում

Վիոլա Դևիսը Միշել Օբամային կմարմնավորի քաղաքական դրամայում

«Օսկար» մրցանակի դափնեկիր Վիոլա Դեւիսը Միշել Օբամային կմարմնավորի «Առաջին տիկիններ» բազմասերիանոց հեռուստատեսային քաղաքական դրամայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ դերասանուհին արդեն ստորագրել Է նախագծին մասնակցելու պարտավորագիրը: Դեւիսը նաեւ կդառնա կինոնկարի գործադիր պրոդյուսերը:
Սերիալում կպատմեն տարբեր դարաշրջաններում Միացյալ Նահանգների նախագահների կանանց անձնական եւ քաղաքական կյանքի մասին: Այսպես, առաջին եթերաշրջանը նվիրված կլինի Էլեոնորա Ռուզվելտին, Բեթի Ֆորդին եւ Միշել Օբամային:
Նախագծի սցենարիստը եւ պրոդյուսերը Ահարոն Քուլին Է («Արյունոտ առու», «Տասներկու»): Մյուս մանրամասներն առայժմ հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը