Արագ վարելու շուրջ ծագած վեճն ավարտվեց կրակոցներով (տեսանյութ)
Օգոստոսի 24-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում: Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն, ինքն էլ, պաշտպանվելու նպատակով, իր մեքենայից վերցրել է հոր օդաճնշիչ ատրճանակն ու մի քանի անգամ անկանոն կրակել նրանց ուղղությամբ: Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ քաղաքացու հետ վեճի բռնված տղամարդկանցից մեկը Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ է, մյուսը` Արարատ գյուղից է, 34 տարեկան: Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, երկուսն էլ ներկայացել են ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Զենքն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Արագ վարելու շուրջ ծագած վեճն ավարտվեց կրակոցներով (տեսանյութ)
Օգոստոսի 24-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում:
Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն, ինքն էլ, պաշտպանվելու նպատակով, իր մեքենայից վերցրել է հոր օդաճնշիչ ատրճանակն ու մի քանի անգամ անկանոն կրակել նրանց ուղղությամբ:
Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ քաղաքացու հետ վեճի բռնված տղամարդկանցից մեկը Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ է, մյուսը` Արարատ գյուղից է, 34 տարեկան:
Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, երկուսն էլ ներկայացել են ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: