Կարծիք

27.08.2019 14:29


Մարտավարական նահանջ Ստամբուլյան կոնվենցիայից

Մարտավարական նահանջ Ստամբուլյան կոնվենցիայից

#Ոչ_բռնությանը
#Ոչ_ստամբուլին

Իշխանությունները մարտավարական նահանջի գնացին` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից այս տարի հրաժարվելով:
Մի քանի արձանագրում այս կապակցությամբ.
- Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն իշխանությունները կառավարության ծրագրով պլանավորել էին անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Դա տեղի չունեցավ, քանի որ ամենամակերեսային հաշվարկներն անգամ ցույց էին տալիս, որ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դեմ է վավերացմանը:
- Բազմաթիվ նախաձեռնություններ ստեղծվեցին ընդդեմ կոնվենցիայի վավերացման, որոնց արդյունավետ աշխատանքը ՍՏԻՊԵՑ իշխանություններին հետքայլ կատարել:
- Փաշինյանը հասկացավ, որ վավերացման փորձն ԱԺ-ում ավարտվելու է իր ֆրակցիայի պառակտմամբ և նաև այդ հեռանկարից խուսափելով հետաձգեց գործընթացը:
- Փաշինյանը պետք է լավ գիտակցի, որ ժամանակ ձգելով չի կարողանալու մոլորեցնել քաղաքացիներին և ինչ-որ պահից հանրային ճնշման տակ ՍՏԻՊՎԱԾ է լինելու հետ կանչել մեր երկրի ստորագրությունը (ինչպես այսօր ստիպված եղավ հետաձգել վավերացումը)

Մեր անելիքները

Կոնվենցիայի վավերացումը հետաձգելով չի ավարտվում մեր պայքարն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Մոտ օրերս պատրաստվում եմ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ սկսել համատեղ միջոցառումների շարք անցկացնելու օրակարգով: Իսկ մինչ այդ կշարունակենք հանրային իրազեկման քարոզարշավն՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, ինչի մասին կիրազեկենք հավելյալ: Պետք է մեկընդմիշտ փակել այս էջը, և դա կլինի միայն այն դեպքում, երբ իշխանությունները հասկանան, որ ոչ թե պետք է վավերացման գործընթացը հետաձգել, այլ պետք է հետ կանչել ՀՀ ստորագրությունը:
#Ոչ_բռնությանը
#Ոչ_ստամբուլին

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը