Կարծիք

27.08.2019 14:20


Էրդողանը սպառնում է Սիրիայում տեղի ունեցող դեպքերին Արցախում պատասխան տալ

Էրդողանը սպառնում է Սիրիայում տեղի ունեցող դեպքերին Արցախում պատասխան տալ

Սիրիան և Արցախը
-------------------------------

Թուրքիայում ռուսների ու թուրքերի հարաբերությունները բարդացել են։

Լավրովը հայտարարել է, որ Իբլիդում շարունակելու են ռմբակոծել Խայաթ Թահրիր աշ-Շամ տեռորիստական կազմակերպության դիրքերը, եթե շարունակեն հարձակումները սիրիական բանակի վրա, և այդ մասին ռուսները զգուշացրել են թուրքական կողմին։

Դրան ի պատասխան՝ հանդես գալով Մանազկերտի ճակատամարտի 948–ամյակի տոնակատարությունում՝ Էրդողանը ասել է, որ չի մոռացել «Ղարաբաղի կոտորածները», թե ինչպես են հայերը հալածում մուսուլմաններին։ Իր խոսքերով՝ Արցախում մուսուլմանների արյունը մինչև հիմա թափվում է։

Ակնհայտ է, որ դա Իբլիդում թուրքերի կողմից վերահսկվող Խայաթ Թահրիր աշ-Շամ կազմակերպության ռմբակոծության պատասխանն էր։

Պետք է ենթադրել, որ Էրդողանը սպառնում է Սիրիայում տեղի ունեցող դեպքերին Արցախում պատասխան տալ։

Չի բացառվում, որ Արցախի շփման գծում սրացումներ լինեն։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը