Մեր թուրքամետ քաղաքական ուժերի պնդումներն անհիմն են
Ադրբեջանից դեպի Եվրոպա ու այլ ուղղություններով գնացող նավթատար ու գազատար խողովակները, ինչպես նաև երկաթգիծը, արդեն կառուցված են, դրանք բոլորն էլ անցնում են Վրաստանով, ու այն ընկերները, որոնք փորձում են մարդկանց խաբել, որ Արցախը Ադրբեջանին հանձնելով տնտեսական շատ մեծ օգուտներ կքաղենք, երևի մոռացել են այս հանգամանքի մասին: Ասել կուզեմ` եթեանգամհաշտվենքԱդրբեջանիհետ, միևնույննէ,այլևսադրբեջանականնավթի, գազիուայլտիպիապրանքներիտրանզիտչենքդառնա, նոր խողովակաշարեր ու երկաթգծեր այլևս չեն կառուցվելու:
Իհարկե, եթեբացվենադրբեջանականութուրքականսահմանները,ուսկսենքտնտեսականլիարժեքփոխգործակցությունայդերկրներիհետ, դամիայնումիայնկնպաստիմերտնտեսությանզարգացմանը, բայցպիտիմիբանլավհասկանանք, որդրադիմացշատթանկգինեննրանքպահանջելու. այդգինըԱրցախըամբողջությամբԱդրբեջանինվերադարձնելնէ, հետևաբար մենք երբեք չպիտի գնանք դրան, առավել ևս, որ մենք ամբողջովին չենք շրջապատված, ու ՎրաստանովևԻրանովանցնողայնճանապարհները (օդայինճանապարհներիմասինչեմէլխոսում), որոնքմեզկապումենարտաքինաշխարհիհետ, մեզհամարբավարարենտնտեսությունըզարգացնելուհամար: Այնպես որ, մեր թուրքամետ քաղաքական ուժերի (այդպիսին նույնպես ունենք, արևմտամետ ու ռուսամետ ուժերից բացի) պնդումները, որ մենք երկիր չենք դառնա, քանի դեռ չենք հաշտվել Ադրբեջանի հետ, բոլորովին անհիմն են: Այդ ուժերը արդեն այնքան են հեռացել իրականությունից ու տրամաբանելու ունակությունից, որ հայտարարում են այն մասին, թե անգամ Ամուլսարի խնդիրը կլուծվի ժողովրդի համար ընդունելի տարբերակով, եթե լուծվի Արցախի հարցը, իսկ, ինչպես գիտենք, Արցախի հարցի լուծումը, ըստ իրենց, Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ ունենալն է ընդամենը:
Մեր ժողովուրդը մի բան լավ պիտի գիտակցի՝ այն, որ մերքաղաքականկուսակցություններըիրենցկողմնորոշումներումամենբանկարողենիրենցթույլտալ, սակայնոչթուրքամետություն.այսկողմնորոշումըպիտիմեկընդմիշտվերանամերերկրիքաղաքականգունապնակից:
Մեր թուրքամետ քաղաքական ուժերի պնդումներն անհիմն են
Ադրբեջանից դեպի Եվրոպա ու այլ ուղղություններով գնացող նավթատար ու գազատար խողովակները, ինչպես նաև երկաթգիծը, արդեն կառուցված են, դրանք բոլորն էլ անցնում են Վրաստանով, ու այն ընկերները, որոնք փորձում են մարդկանց խաբել, որ Արցախը Ադրբեջանին հանձնելով տնտեսական շատ մեծ օգուտներ կքաղենք, երևի մոռացել են այս հանգամանքի մասին: Ասել կուզեմ` եթե անգամ հաշտվենք Ադրբեջանի հետ, միևնույնն է, այլևս ադրբեջանական նավթի, գազի ու այլ տիպի ապրանքների տրանզիտ չենք դառնա, նոր խողովակաշարեր ու երկաթգծեր այլևս չեն կառուցվելու:
Իհարկե, եթե բացվեն ադրբեջանական ու թուրքական սահմանները, ու սկսենք տնտեսական լիարժեք փոխգործակցություն այդ երկրների հետ, դա միայն ու միայն կնպաստի մեր տնտեսության զարգացմանը, բայց պիտի մի բան լավ հասկանանք, որ դրա դիմաց շատ թանկ գին են նրանք պահանջելու. այդ գինը Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին վերադարձնելն է, հետևաբար մենք երբեք չպիտի գնանք դրան, առավել ևս, որ մենք ամբողջովին չենք շրջապատված, ու Վրաստանով և Իրանով անցնող այն ճանապարհները (օդային ճանապարհների մասին չեմ էլ խոսում), որոնք մեզ կապում են արտաքին աշխարհի հետ, մեզ համար բավարար են տնտեսությունը զարգացնելու համար: Այնպես որ, մեր թուրքամետ քաղաքական ուժերի (այդպիսին նույնպես ունենք, արևմտամետ ու ռուսամետ ուժերից բացի) պնդումները, որ մենք երկիր չենք դառնա, քանի դեռ չենք հաշտվել Ադրբեջանի հետ, բոլորովին անհիմն են: Այդ ուժերը արդեն այնքան են հեռացել իրականությունից ու տրամաբանելու ունակությունից, որ հայտարարում են այն մասին, թե անգամ Ամուլսարի խնդիրը կլուծվի ժողովրդի համար ընդունելի տարբերակով, եթե լուծվի Արցախի հարցը, իսկ, ինչպես գիտենք, Արցախի հարցի լուծումը, ըստ իրենց, Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ ունենալն է ընդամենը:
Մեր ժողովուրդը մի բան լավ պիտի գիտակցի՝ այն, որ մեր քաղաքական կուսակցությունները իրենց կողմնորոշումներում ամեն բան կարող են իրենց թույլ տալ, սակայն ոչ թուրքամետություն. այս կողմնորոշումը պիտի մեկընդմիշտ վերանա մեր երկրի քաղաքական գունապնակից:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org