Կարծիք

27.08.2019 12:26


Հարգելի՛ Սերժ Թանկյան, առաջիկա օրերին դիմելու ենք հայաստանյան բանկերին՝ հատուկ Ձեզ համար հիփոթեքային վարկի փաթեթներ առաջարկելու խնդրանքով

Հարգելի՛ Սերժ Թանկյան, առաջիկա օրերին դիմելու ենք հայաստանյան բանկերին՝ հատուկ Ձեզ համար հիփոթեքային վարկի փաթեթներ առաջարկելու խնդրանքով

Հարգելի՛ և շատ սիրելի՛ Serj Tankian,

Քանի որ Դուք համառորեն չեք կատարում ժողովրդի վարչապետին տված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, և ոչ բռնի, ժողովրդական և թավշյա հեղափոխության արժեքներով ապրող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անհանգստացած են Նոր Հայաստան կերտած ակտիվ հեղափոխականի Ձեր հեղինակությամբ և համբավով, Ձեզ աջակցելու ևս մեկ լուծում ենք գտնել: Եթե ժողովրդի վարչապետին տված Ձեր խոստումը չեք կատարում ֆինանսական խնդիրների պատճառով, ապա Ձեզ առաջարկում ենք բնակարանը գնել հիփոթեքային վարկով: Առաջիկա օրերին դիմելու ենք հայաստանյան բանկերին՝ հատուկ Ձեզ համար հիփոթեքային վարկի փաթեթներ առաջարկելու խնդրանքով: Վստահ ենք, որ հաշվի առնելով Ձեր ներդրումը Նոր Հայաստան կերտելու փառապանծ գործընթացին՝ բանկերը Ձեզ շատ գրավիչ առաջարկ են ներկայացնելու: Յուրաքանչյուր բանկի ներկայացրած առաջարկը կվերահասցեավորենք Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Շնորհակալություն, լավ մնացեք:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը