Կարծիք

27.08.2019 11:56


Ակտիվություն եք «արտահանում» պետական փողերով աշխատող «սեփական» օֆիսներից

Ակտիվություն եք «արտահանում» պետական փողերով աշխատող «սեփական» օֆիսներից

Պատկերացնո՞ւմ եք՝ մենք որքան արագ կկարողանայինք զարգացում ու առաջընթաց արձանագրել, եթե մի հրահանգով կառավարվեին ոչ թե ֆեյսբուքյան ֆեյքային ակտիվն ու քաղաքական «ռուպոր»-ները, այլ ողջամիտ ծրագրով աշխատող կառավարությունը (այս պահին՝ երազանքների սերիայից)։ Նախանձում եմ նման արագ արձագանքին ու կազմակերպվածությանը, որտեղ ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ շունը ճանաչում է տիրոջը, տերն էլ էնպես է կառավարում, որ թվում է՝ ամբողջ օրը նստած գծագրում ու մշակում է գործընթացները։ Էստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ տղանե՛ր և աղջիկնե՛ր, դուք սեփական կարծիք ունե՞ք, թե դա վերապահված է միայն չինական Իվանկային։
Եվ հարց հրահանգավորողներին՝ բա որ էդպես լավ եք ամեն ինչ կազմակերպում, ո՞նց է ստացվում, որ խնդիրները պակասելու փոխարեն ավելանում են. ամեն անգամ հենց ակտիվություն եք «արտահանում» պետական փողերով աշխատող «սեփական» օֆիսներից։

Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը