Ամուլսարի պատմության հետ կապված միայն պողոսները չեն հասկացել, որ թեման ոչ միայն ու ոչ այնքան բնապահպանական է, որքան քաղաքական ու ֆինանսական։
Մերօրյա խաչիկստամբոլցյանները, սեփական շահերից ու հաշվարկներից ելնելով, սարսափելի տեսարաններ են ներկայացրել պողոսների համար ու նրանց վախեցրել, որ եթե հանքը շահագործվի, ապա կծնվեն երկգլխանի ու չորքոտանի երեխաներ, ձկները կթռչեն, սողունները կվազեն, ծորակից ցիանիդի կոկտեյլ կգա, իսկ երկինքը կսևանա։
Պողոսները հավատացել են կանաչը միայն դոլարի պահով սիրող «բնապահպաններին» այնպես, ինչպես սրանից 30 տարի առաջ հավատում էին Կարլ Մարքսի բեղ–մորուքից ունեցող Խաչիկ Ստամբոլցյանին ու նրա նմաններին, որոնք պնդում էին, որ եթե ատոմակայանը չփակվի, ապա մեր երեխաները կծնվեն երկու գլխով, չորս ոտքով ու երեք թևով։ Սրանք նաև պնդում էին, որ «Նաիրիտը» պետք է փակվի, որպեսզի թռչունները չսողան, սողունները՝ չթռչեն, իսկ կնանիք չբեր չդառնան։
Հետագայում, իհարկե, պարզվեց, որ այդ ամենը սուտ էր։ Իրականում բնությանը և պետությանը խոշորագույն վնաս հասցվեց ատոմակայանը փակելուց հետո։
«Նաիրիտը» փակելուց հետո տարիներ շարունակ ներդրող ենք փնտրում, որ բացենք, բայց արդեն չի ստացվում, քանզի թալանից հետո բան չի մնացել, հոսքագծերն էլ վաղուց դուրս են բերվել Հայաստանից ու հարստացնում են, մասնավորապես, Չինաստանի տնտեսությունը։
Խաչիկ Ստամբոլցյանի արածներից հետո թվում էր, թե պողոսները պետք է խելքի գային ու հետագայում ստամբոլցյանների վկա չդառնային, բայց պողոսները հենց դրանով են պողոսներ, որ չեն սովորում նույնիսկ սեփական սխալների վրա և վերջում դառնում են թիվ մեկ տուժողը։
Ինչ վերաբերում է այսօրվա խաչիկստամբոլցյաններին, ապա սրանք փողի ու աթոռի հոտ են առել։ Դրա համար էլ Արցախը և Հայաստանը պակաս կարևոր են համարում, քան Ամուլսարը։ Սրանք իրականում թքած ունեն Ամուլսարի ու հնարավոր բնապահպանական վտանգների վրա։ Իրենք խաչիկստամբոլցյաններ են։ Իրենց ու իրենց պատվիրատուներին այլ բան է հետաքրքրում։
Թող պողոսները և հատկապես նրանց սիրելի Նիկոլ Փաշինյանը մտածեն։ Պողոսներին վաղը չի հետաքրքրելու, որ իրենք սովից զկռտում են «բնապահպանների» արածների պատճառով։ Իրենք Նիկոլից են հաց պահանջելու, բայց այսօր նույն Նիկոլին ասում են՝ հանկարծ հանքը չբացես, որ մենք երեքգլխանի երեխա չբերենք։
Մի խոսքով, «ժողովրդի» վարչապետը «ցիանիդի» մեջ է հայտնվել, բայց ինքն իրեն պետք է մեղադրի այդ ամենի համար։ Պոպուլիզմն ու փողոցասիրությունը բումարենագի էֆեկտ ունեն։
Խաչիկ Ստամբոլցյանի վկաները

Հայկ Ուսունց