Կարծիք

27.08.2019 08:19


Շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ

Շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ

Հրապարակվեց երկրի սոցիալ–տնտեսական վիճակի հաշվետվությունը՝ 2019թ. հունվար-հուլիսի։
Ահագին սիրուն թվեր են։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախկինի չափ չէ, բայց շատ էլ պակաս չէ՝ 6․8%։ Այն աճել է հիմնականում արդյունաբերության, առևտրի և, բնականաբար, ծառայությունների ոլորտի հաշվին։
Համարյա հեքիաթային թվեր են։ Աշխատավարձերը աճել են 5․9 %–ով։ Եթե դրանից հանենք գնաճի ինդեքսի 1,9 %-ը, ապա աշխատավարձերի ավելացած 4 %-ով կարողացել ենք 8․9 %-ով առևտուրը աճեցնել (աշխատավարձի հաշվին կատարվող մյուս ծախսերը չհաշված)։
Ասեք, որ մոգական է։ Ասված է, չէ՞, «շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը