«Շանս չկա, որ այս տարի ԱԺ կհասնի Ստամբուլյան կոնվենցիան». Ռուստամ Բադասյան
Ստամբուլյան կոնվենցիան այս տարի Ազգային Ժողով չի գա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ ներկայումս Ստամբուլյան կոնվենցիայի գործընթացն ինչ փուլում է, Բադասյանը պատասխանեց. «Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ազգային ժողով հասնելու, որովհետեւ ընթացակարգի համաձայն՝ հնարավոր չէր, որ այն գար ԱԺ։ Մինչեւ մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչեւ հոկտեմբեր, մինչեւ Կառավարությունում կրկին քննարկենք, մինչեւ ուղարկենք Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի։ Կարծում եմ, որ այդ թեման իրեն բավականին սպառել է։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն էլ հնչել են»։

Աղբյուրը՝ news.am