Կարծիք

26.08.2019 00:24


Ամուլսարի խնդիրն Արցախի հարցի լուծման հետ կապողին ու դրան հավատացողներին կարելի է կապել ու ուղարկել համապատասխան հաստատություն

Ամուլսարի խնդիրն Արցախի հարցի լուծման հետ կապողին ու դրան հավատացողներին կարելի է կապել ու ուղարկել համապատասխան հաստատություն

Ասում են՝ կարկառուն ՀԱԿ-ական Արամ Մանուկյանը հայտարարել է, որ մեր ազգի առջև ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում նաև՝ Ամուլսարի խնդիրը, կլուծվեն, եթե լուծվի Արցախի հարցը:
Պատկերացնո՞ւմ եք մոլագարության աստիճանը. նույնիսկ Ամուլսարի խնդիրը Արցախի խնդրի հետ են կապում այս ընկերները: Գիտեք, չէ՞, թե այս ընկերների պատկերացմամբ՝ ինչ է նշանակում Արցախի խնդրի լուծում. դա նշանակում է Ադրբեջանի հետ հաշտվել, իսկ Ադրբեջանը ասել է ու ասում է, որ հաշտություն կլինի միայն և միայն այն դեպքում, երբ որ Արցախը ամբողջովին վերադարձվի իրեն, և ՎԵՐՋ: Լևոնականները ահա սա են համարում Արցախի հարցի լուծում, որի դիմաց ժողովրդին խոստանում են տնտեսական հեղափոխություն, հայրենադարձություն ու նույնիսկ Ամուլսարի հանքի չշահագործում:
Այստեղ են ասել՝ սուտը մեռնի այ .... ասել էի հա: Որքան կարող է մարդ շիզոֆրենիկ լինել, որ հավատա այդ զառանցանքներին: Տնտեսական հեղափոխության համար պետություն կառուցե՛ք, ա՛յ անմեղսունակներ, կոռուպցիայի դեմ պայքարե՛ք (ոչ թե խոսքով, այլ իսկականից), մենաշնորհները վերացրե՛ք, ազգային իդեաներ գեներացրե՛ք ու մարդկանց կոնսոլիդացնող գաղափարների շուրջ մոբիլիզացրե՛ք. այսպես են երկիր կառուցում, այլ ոչ թե թշնամու բարեխղճությանը ապավինելով` նրա դեմ կապիտուլյացիայի ենթարկվում, ա՛յ կապիտուլացված խեխեներ:
Ի դեպ, եթե Ամուլսարի խնդիրը կարելի է կապել Արցախի հարցի լուծման հետ, ուրեմն այդ գաղափարը շրջանառության մեջ դնողին ու, առավել ևս, դրան հավատացողներին կարելի է կապել ու ուղարկել համապատասխան հաստատություն՝ հոգեկան առողջության վիճակը ստուգելու համար:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը