Խոստումների առատությունից հասկանալի է, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ
Մի քանի տարի առաջ գործող իշխանությունները «խոստացան», որ 2040թ. մեր երկրի բնակչությունը «կհասցնեն» 4 մլն-ի։ Այս տարի իշխանություններն արդեն 2050-ի մասին 5 մլն բնակչություն խոստացան։ Խոստումների առատությունից ու հաճախականության աճից հասկանալի էր, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ։ Վերջին անգամ 40 հազարից ավելի երեխա է մեր երկրում ծնվել 2016թ. (պաշտոնական թիվը՝ 40 հազար 638 երեխա)։ Հետո ծնունդների թիվը ամեն տարի պակասում է։ 2018թ., 2017ի- համեմատ, պակասել է 3․2 տոկոսով։ Այս գործընթացը, ցավոք, չի կանխվում։ 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվը պակասել է 0․9 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ՝ 6․2 տոկոսով։ Գուցե սա է ժողովրդագրության ոլորտի «խոստումների» պատճառը։
Խոստումների առատությունից հասկանալի է, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ
Մի քանի տարի առաջ գործող իշխանությունները «խոստացան», որ 2040թ. մեր երկրի բնակչությունը «կհասցնեն» 4 մլն-ի։
Այս տարի իշխանություններն արդեն 2050-ի մասին 5 մլն բնակչություն խոստացան։
Խոստումների առատությունից ու հաճախականության աճից հասկանալի էր, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ։
Վերջին անգամ 40 հազարից ավելի երեխա է մեր երկրում ծնվել 2016թ. (պաշտոնական թիվը՝ 40 հազար 638 երեխա)։ Հետո ծնունդների թիվը ամեն տարի պակասում է։ 2018թ., 2017ի- համեմատ, պակասել է 3․2 տոկոսով։
Այս գործընթացը, ցավոք, չի կանխվում։ 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվը պակասել է 0․9 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ՝ 6․2 տոկոսով։
Գուցե սա է ժողովրդագրության ոլորտի «խոստումների» պատճառը։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից