Մեկնաբանություն

24.08.2019 11:44


Երբ «Պողոսը» պետություն է ղեկավարում

Երբ «Պողոսը» պետություն է ղեկավարում

Երբ մի սուրու պողոսներ նախորդ տարվա դեկտեմբերին լցվեցին ընտրատեղամասեր ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանությունը հանձնեցին թիվ մեկ «Պողոսին», այդ պահից սկսած՝ միացվեց և՛ «Պողոսի» տապալման, և՛ մեր պետության թուլացման գործընթացը:

«Պողոսը» պետության ղեկին հայտնվելուց հետո հասկացել է, որ պողոսներն ունեն կործանարար, անբարոյական ու անգրագետ հատկանիշ, բայց չի կարողանում դեմ գնալ նրանց, քանզի ամեն մի «Պողոսի» մեջ իրենից մի մասնիկ է տեսնում:

«Պողոսներ» բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններում եղել են, կան ու կլինեն, բայց կայացած երկրներում պողոսներին ապապողոսացնելու, քաղաքական սոցիալիզացիայի ենթարկելու և նրանց ավերիչ ազդեցությունը նվազագույնի հասցնելու ձևը գտել են:

Նիկոլ Փաշինյանը պողոսիզմը դրեց պետական կառավարման հիմքում, քանզի իշխանության հասնելու փուլում դա իրեն ձեռնտու էր: Բացի այդ՝ նա իր էությամբ դասական «Պողոս» է և իր տեսակով ու նմանությամբ «իզմ» պետք է որդեգրեր:

Հիմա «Պողոսը» սարսափով է տեսնում սեփական անկումը պողոսների ձեռքերով: Վերջիններս այլ բանի ունակ էլ չեն: Նրանք դավաճան ու անբարոյական են: Դա էր պատճառը, որ գտան իրենց պես մեկին, որն իր մեջ խտացնում էր ամբոխի բոլոր ստորագույն հատկանիշները:

Դավաճան ու անպատասխանատու պողոսների վրա հենված իշխանությունն անկայունություն, անորոշություն և ավերածություն կարող է բերել: Եվ բերում է:

Չէր կարելի պետությունը վստահել բոլոր ընկերներին դավաճանած մարդուն:

Այս ամենը գին է ունենալու: Այդ գինը վճարելու է հայ ժողովուրդը: «Մատաղացու» են դառնալու պողոսները, բայց նրանք դրան արժանի են: Դե, իսկ թիվ մեկ «Պողոսին» չարժե նախանձել: Ալիքի գագաթին հայտնվելուց հետո գահավիժելը սարսափելի ցավոտ է լինում: Չեն փրկի անգամ օրիորդ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը