Տնտեսական կիսամյակի հաշվետվություններն ու օր օրի ավելի ու ավելի անհասկանալի դարձող Ամուլսարի խնդիրը շեղել էին մեր ուշադրությունը տարածաշրջանային տնտեսական թեմաներից: Մինդեռ այս ամառը թեժ է նաև վրաց տնտեսության համար: Նախ՝ սկսենք վատ լուրից: Վրաստանի տնտեսությունն իսկապես տուժում է ռուսական պատժամիջոցներից: Պաշտոնապես հուլիս ամսին ուղևորափոխադրությունը Թբիլիսիի օդանավակայանում նվազել է 10 տոկոսով, Բաթումիի օդանավակայանում՝ 9.8 տոկոսով, իսկ Քութաիսիի օդանավակայանում` 13.8: Ենթադրվում է, որ օգոստոսի տվյալներն ավելի ծանր են լինելու: Ռուս զբոսաշրջիկները չեղարկում են իրենց պատվերների 70-80 տոկոսը: Խոսքը թե՛ ավիատոմսերի, թե՛ կացության ամրագրման մասին է: Վրացական փորձագետների հաշվարկներով՝ մինչև տարեվերջ նախկինում ենթադրվածից մոտ 1 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ պակաս կայցելի իրենց երկիր: Իսկ զբոսաշրջության կորուստ-վնասները գնահատվում են մոտ 750 մլն դոլար:
Մյուս տեղեկատվությունն այն է, որ Վրաստանի ավտոպարկը ամենահինն է (հետևաբար, ամենամաշվածն է) տարածաշրջանում: Վրաստանում շահագործվող ավտոմեքենաների 81.4 տոկոսը 12 և ավելի տարեկան է: Այս պատճառով իշխանությունները կտրուկ բարձրացրել են 14 տարեկանից հին ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքը: Փոխարենը՝ մոտ 60 տոկոսով կրճատվել է «հիբրիդ» ավտոմեքենաների մաքսատուրքը: Հին մեքենաների դեմ պայքարի շրջանակում վրաց իշխանությունները հունվարից վերագործարկել են հին ու ոչ այնքան բարի «ավտոտեխսպասարկման համակարգը»: Ի տարբերություն Հայաստանի՝ վրաց շուկայում ավտոմեքենաների առքուվաճառքի բումն անցյալում է: 2014–ին Վրաստանը ներմուծել էր 518 մլն դոլար արժեքի ավտոմեքենա, արտահանել` 715 մլն-ի չափով: Անցած տարվա համապատասխան ցուցանիշներն ավելի համեստ են՝ 400 և 600 մլն դոլար: Այն ՀՆԱ-Ի 6.6 և 12.2 տոկոսն է կազմում համապատասխանաբար:
Այս օրերին հայտարարվեց Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու 11.6 կմ երկարության նոր հատվածի մեկնարկը (զուգահեռ՝ ևս երկու հատվածում շարունակվում են նույն ճանապարհի շինաշխատանքները): Վարկ տրամադրող կոզմակերպություններն են Համաշխարհային բանկը և Եվրոպական ներդրումային բանկը: 22 կամուրջ և 3 թունել ունեցող այս հատվածի շինարարության արժեքը 114 մլն դոլար է: Եվրոպական տրանզիտային E 60 համարը կրող մայրուղին Ադրբեջանից մուտք գործող ավտոմեքենաներին հնարավորություն կտա Վրաստանի տարածքն անցնել 4-4.5 ժամում (ներկայումս դա հնարավոր է մոտ 8 ժամում):
Իսկ հիմա շարունակենք հայկական «Գործերս լավ չեն, հարևանս էլ «Մերսեդես» գնեց» բանաձևին համահունչ: Չնայած այսօր արձանագրված ավտոշուկայի մաշվածության թվերին՝ Վրաստանը դեռ գարնանը հայտարարել էր էլեկտրամոբիլների արտադրություն սկսելու մասին: Վրացական Igrup հոլդինգը պայմանագիր է կնքել չինական ChanganAutomobile ընկերության հետ Քութայիսիում նոր գործարան կառուցելու մասին: (Քութայիսին Վրաստանի երկրորդ քաղաքն է՝ 150 հազարից մի փոքր պակաս բնակչությամբ): Այն կշահագործվի եկող տարի, կունենա 300 աշխատատեղ և նախագծային հզորության հասնելու պահից տարեկան 40 հազար էլեկտրամոբիլ կարտադրի: Արդեն հայտնի է էլեկտրամոբիլի անունը` «Օրվի»: Ասում են, որ այն հին կոլխիդերենից թարգմանվում է ութ: Ութ թվի թվաբանական նիշը` 8–ը, անտիկ շրջանում հավերժության սիմվոլ-խորհրդանիշն է:
Ահա այսպիսին են վրաց տնտեսության ամառային նորությունները: Դատելով իրենց մամուլից՝ մեր դրկիցները դեռ չգիտեն, թե ինչպիսի տնտեսություն են ունենալու 2050-ին: Բայց փոխարենը՝ 2020-ին արդեն սկսելու են հավերժության խորհրդանիշ կրող էլեկտրամոբիլների նոր արտադրություն: Եթե հավատայի, որ «բարի նախանձ» ասածն իսկապես կա, կասեի, որ նախանձում եմ:
Վրաց տնտեսական ամառը

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝politeconomy.org