Կարծիք

24.08.2019 08:35


Առաջ լավ էր, երբ ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհը 3 փղերի վրա էր ու հարթ

Առաջ լավ էր, երբ ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհը 3 փղերի վրա էր ու հարթ

Առաջ աշխարհը 3 փղերի վրա էր՝ փողոցի կամքից անկախ
Ամուլսարի փորձագիտական 300–էջանոց տեքստը չհասցրեցի կարդալ։
Հասկացա, որ մասնագիտական քննարկումներ չեն լինելու։ Հարցը փողոցն է լուծելու։
Հետո, երբ սկսեցին քննարկել ՄԱԿ-ում մեր երկրի քվեարկության վիճակագրական տվյալները, էլի չհասցրեցի կարդալ։
ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Հայաստանը արտաքին քաղաքականությունը կառուցում է 3 սկզբունքների վրա։
Չուզեցի կարդալ ու պարզել, թե որոնք են այդ 3 սկզբունքները։ Դրանք էլ փողոցը կարող է փոխել։ Կփոխի, հետո կիմանանք։
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց առաջ լավ էր։ Սերժի ժամանակ չէ, այլ շատ առաջ, երբ ոչ թե միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհը 3 փղերի վրա էր ու հարթ։ Անկախ փողոցի կամքից ու կարծիքից։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը