Կարծիք

23.08.2019 12:40


Անկախությունը հայրենակիցներիդ վարկաբեկելը չէ, թույն սերմանելը չէ և օտարերկրյա գործակալների ազատ գործունեության ապահովումը չէ

Անկախությունը հայրենակիցներիդ վարկաբեկելը չէ, թույն սերմանելը չէ և օտարերկրյա գործակալների ազատ գործունեության ապահովումը չէ

Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախ ես ոչ թե ասելով, այլ ապրելակերպով, երկրի իմիջով, քաղաքական ինստիտուտներով, գիտելիքահեն տնտեսությունով, զարգացած և կրթված երիտասարդներով։ Մեր ծնողները նվիրեցին մեզ Ազատ և Անկախ Հայաստան, և մեր սուրբ պարտքն է այն է՛լ ավելի հզորացված փոխանցել ապագա սերունդներին։
Եվ հիշե՛ք, անկախությունը ԼԳԲՏ համայնքի իրավունքները չեն, անկախությունը աղանդների սպասարկումը չէ, անկախությունը հայրենակիցներիդ վարկաբեկելը չէ, անկախությունը թույն սերմանելը չէ, և, ի վերջո, անկախությունը օտարերկրյա գործակալների ազատ գործունեության ապահովումը չէ։
Իրականության մեջ անկախությունը սիրո պես մի բան է, որը սկսում ես ամբողջությամբ գնահատել, երբ կորցնում ես։ Եղե՜ք անկախ, եղե՜ք ազատ, և թող ձեր ազատությունը և անկախությունը անվերապահորեն ծառայեն ի փառս մեր հանրապետության։
Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի ընդունման օրը

Нет описания фото.
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը