Տնտեսության կանաչ ու «մնացած» ոլորտները զարգացնելը բարդ գործ դուրս եկավ
Շարունակենք դիտարկել ամենամոդայիկ՝ հանքահումքային ոլորտի վիճակագրությունը։ 2018 առաջին եռամսյակում ոլորտը ընթացիկ գներով «գնահատվել» էր մոտ 44․8 մլրդ դրամ։ Հետո նոր իշխանությունները հրապարակային ելույթներով «դատապարտեցին» ոլորտը՝ ասելով, որ հանքարդյունաբերությունը չպիտի լինի մեր տնտեսության լոկոմոտիվը, Ամուլսարը շրջափակվեց։ 2018թ. 2-րդ եռամսյակում ոլորտի կշիռը նվազեց՝ դառնալով 38․7 մլրդ դրամ։ Իշխանությունները շարունակեցին հրապարակային ելույթներում դատափետել հանքարդյունաբերությունը՝ անընդհատ խոստանալով կանաչ տնտեսություն։ Սակայն այս տարվա առաջին եռամսյակում ընթացիկ գներով աճեց ու դարձավ 40․4 մլրդ դրամ։ Իսկ երկրորդ եռամսյակում ընթացիկ գներով նույնիսկ գերազանցեց նախորդ տարվա առաջինի ցուցանիշը՝ մոտ 44․953 մլրդ դրամ։ Անհավատալի է, բայց հնարավոր է, որ սա էլ է հանքարդյունաբերության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի փոփոխության պատճառներից։ Տնտեսության կանաչ ու «մնացած» ոլորտները զարգացնելը բարդ գործ դուրս եկավ։
Տնտեսության կանաչ ու «մնացած» ոլորտները զարգացնելը բարդ գործ դուրս եկավ
Շարունակենք դիտարկել ամենամոդայիկ՝ հանքահումքային ոլորտի վիճակագրությունը։
2018 առաջին եռամսյակում ոլորտը ընթացիկ գներով «գնահատվել» էր մոտ 44․8 մլրդ դրամ։
Հետո նոր իշխանությունները հրապարակային ելույթներով «դատապարտեցին» ոլորտը՝ ասելով, որ հանքարդյունաբերությունը չպիտի լինի մեր տնտեսության լոկոմոտիվը, Ամուլսարը շրջափակվեց։
2018թ. 2-րդ եռամսյակում ոլորտի կշիռը նվազեց՝ դառնալով 38․7 մլրդ դրամ։
Իշխանությունները շարունակեցին հրապարակային ելույթներում դատափետել հանքարդյունաբերությունը՝ անընդհատ խոստանալով կանաչ տնտեսություն։
Սակայն այս տարվա առաջին եռամսյակում ընթացիկ գներով աճեց ու դարձավ 40․4 մլրդ դրամ։ Իսկ երկրորդ եռամսյակում ընթացիկ գներով նույնիսկ գերազանցեց նախորդ տարվա առաջինի ցուցանիշը՝ մոտ 44․953 մլրդ դրամ։
Անհավատալի է, բայց հնարավոր է, որ սա էլ է հանքարդյունաբերության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի փոփոխության պատճառներից։
Տնտեսության կանաչ ու «մնացած» ոլորտները զարգացնելը բարդ գործ դուրս եկավ։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից