Կարծիք

22.08.2019 14:59


Ես չեմ խոսք տվել, որ այսուհետ բոլոր հարցերը որոշելու է ժողովուրդը. գնացե՛ք, ձեր ասածների տակից դո՛ւրս եկեք

Ես չեմ խոսք տվել, որ այսուհետ բոլոր հարցերը որոշելու է ժողովուրդը. գնացե՛ք, ձեր ասածների տակից դո՛ւրս եկեք

#Сюрреализм
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն Ամուլսարի հարցը հանրաքվեին դնելու վերաբերյալ հայտարարել է, որ չի ուզում, որ «իր հարևան անգրագետ Պողոսը և իր ընտանիքի մնացած անգրագետ անդամներն ավելի մեծ դեր խաղան այս հարցում որոշում կայացնելու մեջ, քան ինքը»։

Հետաքրքիր է, չէ՞։ Փաստորեն, «անգրագետ Պողոսը» կարող է ճանապարհ փակել և մի ամբողջ պետության կառավարման հարցը լուծել, իսկ այս դեպքում, ըստ Թունյանի, իրավունք չունի կարծիք հայտնի հանրաքվեի միջոցով։ Կամ այդ «անգրագետ Պողոսը» Թունյանի ընկերների ցուցակում չկա՞ր, երբ նա իր ֆեյսբուքյան էջում հարցում էր նախաձեռնում և ուզում էր հասկանալ՝ եթե դրական եզրակացություն լինի Ամուլսարի հարցով, հանքը պե՞տք է շահագործվի, թե ոչ։

Ոնց որ թե պարոն Թունյանի մոտ անձի երկատում է նկատվում։

Դժվար է այսպես ապրել։

Հ.Գ.։ Ես նույնպես դեմ եմ, որ այս հարցը լուծվի հանրաքվեի միջոցով, որին մասնակցելու են մարդիկ, ովքեր, մեղմ ասած, չեն տիրապետում խնդրի ամբողջական պատկերին։ Բայց ես իրավունք ունեմ նման բան ասելու, իսկ դուք, պարոնա՛յք իշխանավորներ, ոչ։ Ես չեմ եկել իշխանության Թունյանի կարծիքով «անգրագետ մարդկանց» միջոցով, ովքեր ճանապարհ էին փակում։ Ես նաև խոսք չեմ տվել, որ այսուհետ բոլոր հարցերը որոշելու է ժողովուրդը։ Դե գնացե՛ք, ձեր ասածների տակից դո՛ւրս եկեք։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը