Լրահոս

22.08.2019 14:03


Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդական կազմակերպություններին հատկացվել է 33 մլն դրամ

Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդական կազմակերպություններին հատկացվել է 33 մլն դրամ

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին է հատկացվելու 33 միլիոն 680 հազար դրամ, որը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է 16 միլիոն 200 հազար դրամ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և 17 միլիոն 480 հազար դրամ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն ասաց, որ գումարները տրամադրվում են Արցախում 2019 թվականին սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

«Պետք է նշեմ, որ երկու կազմակերպությունները Հայաստանում լայն փորձ ունեն թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, թե խորհրդարանական ընտրությունների ոլորտում»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը