Լրահոս

22.08.2019 12:03


Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 11-ին՝ ժամը 18.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորքի 33-ամյա մի բնակիչ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11.30-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանելիս:

Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Երևանի, Բակունցի փողոցի 25-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 19-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կասկածվողը ներկայացել է բաժին և խոստովանել, որ Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում տուժողի հետ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է նրա որովայնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:


Այս խորագրի վերջին նյութերը