Մեկնաբանություն

22.08.2019 10:38


Փաշինյանի լեգիտիմության դեֆիցիտը

Փաշինյանի լեգիտիմության դեֆիցիտը

Թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը վերցրեց ԱԺ 70 տոկոս տեղերը, այդուհանդերձ, «ժողովրդի» վարչապետն ունի անվստահություն ստացած ձայների ու սեփական լեգիտիմության առումով։ Հակառակ դեպքում նա Ամուլսարի հետ կապված երկարաշունչ ելույթից հետո հետքայլ չէր անի ու Բնապահպանության նախարարության վրա չէր գցի սեփական որոշման իրագործման հարցը։

Եթե Փաշինյանը լեգիտիմության խնդիր չզգար, ապա չէր վախենա սեփական խմբակցությունից, որը, ինչպես պարզվում է, ականապատված է եղել իր համար։

Փաշինյանը չի տիրապետում սեփական խմբակցությանը։ Այնտեղ կան սորոսականներ, պատեհապաշտներ, թրքաբոլշևիկներ, «կանաչներ», «կապույտներ», մուտիլովչիկներ, շուլլերներ, շպիոններ և բազում «ատամնատեխնիկ» կանայք։ Ամուլսարն ընդամենը առիթ էր, որպեսզի «թավշյա» հեղափոխության և «Իմ քայլը» խմբակցության արտաքին փայատերերը բացահայտեին իրենց ներկայացուցիչներին ու «ականները» պայթեցնելու սպառնալիքներով հանդես գային։

Եթե Փաշինյանը վախենում է սեփական որոշումը կյանքի կոչելուց, նշանակում է՝ լեգիտիմության դեֆիցիտ է զգում։ Կամ էլ սեփական անցյալից է բարդույթավորվում։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ նա չի կարողանում Ամուլսարի հարցում վերջնական հստակություն մտցնել։

Փաշինյանը սկսել է «կռուտիտ» լինել ու պատասխանատվությունից փախչելու տարբերակներ որոնել։ Իսկ դա նկատում են իր թիմում և պետական ապարատում։ Արդյունքում նա դառնում է օտար և՛ յուրայինների, և՛ օտարների մոտ։

Ո՞վ ճանապարհ կգնա՝ որոշում կայացնելու անընդունակ և պատասխանատվությունից փախչող ղեկավարի հետ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը