Կարծիք

22.08.2019 10:34


Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար...

Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար...

Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը::
Մի տեսակ տարակուսած եմ:
Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին...
Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ...
Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խոր շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար:
Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:
Հավատացե՛ք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ո՞ւր ենք տանում երկիրը:
Եվ հետո ո՞ւմ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխսների համար...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը