Լրահոս

22.08.2019 10:06


Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 21-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:

Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20 և Եղվարդ քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:

Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին. սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը