«Իմ քայլը» տրոհման շեմին է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, որոնք նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։
Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թեւն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։ Հնարավո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլի» պատգամավոր, հանքի շահագործումը շարունակելու դիրքորոշման կողմնակից Հովիկ Աղազարյանից։
Նա խուսափել է ուղիղ պատասխանից․ «Եթե այս հարցն իմ ընկերների համար իսկապես սկզբունքային հարց է, իրենք կարող են ընտրել իրենց ճանապարհը, բայց նոր իրողություններում իշխանության նկատմամբ վստահության արդյունքում կարելի է մի փոքր տեսակետ փոխել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում