Կարծիք

21.08.2019 22:04


Երբ հրամանատարը չի կարողանում որոշում կայացնել

Երբ հրամանատարը չի կարողանում որոշում կայացնել

Մեզ՝ հրամանատարական կազմի ապագա ներկայացուցիչներիս ու ապագա հրետանավորներիս, գնդապետ Խաչատրյանը սովորեցնում էր, որ հրամանատարի կարևորագույն հատկանիշը որոշում կայացնելն է:

«Ցանկացած որոշում կայացնելն ավելի լավ է, քան որոշում չկայացնելը, քանզի սխալ որոշումն ավելի լավ է, քան որոշման բացակայությունը: Սխալ որոշման դեպքում պարտվելու հավանականությունը կարող է 50 տոկոս լինել, իսկ որոշման չկայացման դեպքում 100 տոկոսով պարտվում ես, որովհետև որոշման բացակայությունը խուճապի է մատնում զորքը և փլուզում կարգապահությունը: Հետևաբար՝ հրամանատարը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա և որոշում կայացնի: Բնականաբար որքան կոմպետենտ է հրամանատարը, այնքան մեծանում է ճիշտ որոշում կայացնելու հավանականությունը»,- ասում էր գնդապետը:

Սարսափով եմ պատկերացնում, որ պաշտպանյալը պատերազմական իրավիճակում լինելու է մեր զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Ամուլսարի պատմությունը ցույց է տալիս, որ նա չի կարողանում որոշում կայացնել, իսկ ուշացած որոշումից հետո էլ չի կարողանում պատասխանատվություն վերցնել ու այդ որոշմանը տեր կանգնել:

Սա շատ վտանգավոր երևույթ է:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը