Ի՞նչ կապ կա Սորոսի, Բոլթոնի, Ամուլսարի ու թրքաբոլշևիկների միջև
Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ ինքն իրեն մտցրեց փակուղի և հիմա քաղում է սեփական սխալ որոշումների պտուղները։ Խոսքը, մասնավորապես, Ամուլսարի մասին է։
Ամուլսարի պատմությունն այնքան «թթվեց», որ ինչպիսի որոշում էլ նա կայացներ, միևնույն է, խնդիրներ էին առաջանալու։ Եվ առաջացան։ Ամուլսարն ընդամենն առիթ էր, պատրվակ, որպեսզի հեղափոխության թրքաբոլշևիկյան թևը կամ «կանաչները» լեգիտիմ հնարավորություն ստանան իրենց գիծն առաջ տանելու՝ ժողովրդին բնապահպանական աղետով վախեցնելով ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ վախեցրեցին, թե բա՝ ատոմակայանը պետք է փակել, որ բնապահպանական աղետ չլինի, մինչդեռ ատոմակայանը փակելուց հետո ... բնապահպանական աղետ եղավ, քանզի հսկայական քանակի ծառեր կտրվեցին, բնությունը տուժեց, և ամենացավալին՝ էներգետիկ ճգնաժամի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթեցին Հայաստանից, այսինքն՝ «բնապահպանների» ահազանգերի հետևանքով մեզ մոտ սպիտակ եղեռն եղավ, բայց ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս։ Ինչպես որ պատասխան չի տալիս «մուտիլովչիկ» Խաչիկ Ստամբոլցյանը, ով կոկորդ էր պատռում, թե պետք է «Նաիրիտը» փակել, որպեսզի փրկվենք, բայց իրականում պետք էր ոչ թե «Նաիրիտը» փակել, այլ գործարանն արդիականացնել ու կառավարումը բարելավել։
Այս ամենը մարդիկ ժամանակի ընթացքում հասկացան, բայց արդեն ուշ էր, քանզի մարդիկ արդեն հեռացել էին, ծառերը կտրվել էին, իսկ «Նաիրիտը»՝ թալանվել։
Ամուլսարն ամլացրեց «թավշյա» հեղափոխությանը
Փաշինյանն Ամուլսարի պահով ընտրեց ռացիոնալ ու հակապոպուլիստական տարբերակը։ Ու հիմա նյարդայնացած հետևում է, թե ինչպես են իր հեղափոխական երբեմնի թիմակիցները «մուտիլովկաներով» զբաղվում իր իսկ նախկին մեթոդներով (Փաշինյանին «կանաչները» մեղադրում են «Լիդիանից» կաշառք ստանալու, կոռուպցիոն գործարքի գնալու և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանելու մեջ, այսինքն՝ ստում են, որպեսզի էմոցիա փախցնեն ամբոխից. ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։
Վարչապետ դառնալու սկզբնական փուլում Փաշինյանը մտածում էր, որ հանքի աշխատանքների դադարեցումը որևէ խնդիր չի առաջացնի տնտեսության համար, քանզի անկեղծորեն համոզված էր, որ հեղափոխությունից հետո ներդրումները վարար գետի պես հոսելու են «նոր Հայաստան», իսկ այդ դեպքում մի հանք այս կողմ, մի հանք այն կողմ խնդիր չէ։ Սակայն այդպես չեղավ։
Փաշինյանը որոշ ժամանակ անց հասկացավ, որ հեղափոխությունը և հեղափոխական տեխնոլոգիաները (ճանապարհ փակելը) տնտեսության զարգացման համար ոչ թե խթան են, այլ խոչընդոտ։ Նա նաև հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե բրենդ է, այլ հակաբրենդ ներդրումների համար, քանի որ կապիտալն աղմուկ չի սիրում։
Նա տեսավ, որ էքսցենտրիկ ու պոպուլիստական քաղաքականության պատճառով ներդրումներ չեն գալիս, բայց շուտով գալիս է իրական արդյունքներ ապահովելու և հաշվետվություն տալու ժամանակը. «լայվերով» ու «գիդությամբ» մարդկանց երկար ժամանակ չես կերակրի։
Փաշինյանի համար հիմա ամեն մի լուման կարևոր է, քանզի տնտեսության մեջ լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ Ամուլսարի հանքի շահագործման ապօրինի դադարեցումը ուժեղ հարված է հասցրել մեր երկրի ներդրումային միջավայրին ու իմիջին։ Բողոքավորները հիմա, փաստորեն, պահանջում են «փողոցի» պարտադրանքով ոչնչացնել տնտեսությունը՝ հանուն «կանաչ» շահերի։
Ահա այս պայմաններում նա որոշում է թույլ տալ հանքի շահագործումը, ինչի արդյունքում ամերիկյան «կանաչով» «կանաչություն» անողները բացահայտորեն դուրս են գալիս իր դեմ։ Ամուլսարը, սակայն, առիթ էր «կանաչով» աշխատողների համար, այլ ոչ թե պատճառ, որպեսզի դուրս գան Փաշինյանի դեմ (բնապահպանությունն այս կոկորդ պատռողներին ամենավերջինն է հետաքրքրում, եթե չասենք ՝ ընդհանրապես չի հետաքրքրում)։
Սառցաբեկորի երևացող մասն է Ամուլսարը, իսկ տակը աշխարհաքաղաքական մեծ խաղէ, որի մանրադրամը Հայաստանն է։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում
Երբ աշխարհը կենտրոնացած էր Վենեսուելայի դեպքերի վրա, ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսը այդ պահին հանկարծ հիշեց Հայաստանի մասին՝ հայտարարելով, որ պետք է աջակցեն «թավշյա» հեղափոխությանը և օժանդակեն հայկական երիտասարդ ժողովրդավարությանը։ Դա իրականում նշանակում էր, որ պետք է աջակցեն Հայաստանի տնտեսության քայքայմանը, որպեսզի մեզ մոտ ոչ միայն Ամուլսարի հանքը, այլ որևէ այլ բան չաշխատի, մեր երկիրը թուլանա, բանակը չկարողանա պահել իր մարտունակությունը ու հնազանդորեն կատարի աշխարհաքաղաքական խաղերի սպասարկու–մանրադրամի դերը։
Սորոսի հայտարարությանը նախորդել էր ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ Դավոսում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Բոլթոնը խոսել էր Հայաստանին ցուցաբերվելիք տնտեսական օժանդակության մասին՝ անուղղակիորեն հաստատելով, որ իր հովանու ներքո տեղի ունեցող Արցախի հարցով բանակցությունները «Տարածքներ՝ բաց կոմունիկացիաների ու փողի դիմաց» բանաձևի շրջանակներում են վարվում։
Փաշինյանը մի պահ մտավ բոլթոնյան խաղի մեջ, հետո վախից հետ քաշվեց, բայց վերջնական «չէ»–ն չի ասել՝ այդպիսով նյարդայնացնելով աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին՝ ՌԴ–ին, ԱՄՆ–ին, ԵՄ–ին, ինչպես նաև մեր բարեկամ Իրանին։
Քեռի Սեմը գալիս է իր ապրանքի հետևից
«Թավշյա» հեղափոխությունը հընթացս ձեռք բերեց արտաքին փայատերեր, որոնք հետհեղափոխական Հայաստանում սկսեցին օրակարգ թելադրել՝ օգտվելով իշխանության եկածների դատարկությունից։
Հիմա արտաքին փայատերերը բաց պատերազմ են հայտարարում Փաշինյանին, քանզի նա իր վերջնական և ամբողջական «այո»–ն չի ասում Բոլթոնի պլանին, այսինքն՝ հակառուսական ու հակաիրանական վեկտորին սպասարկելու համար արագացված քայլեր չի իրականացնում։ Իսկ դա նշանակում է, որ շուտով «Ազատություն» ռադիոկայանը Նիկոլի պաշտոնական լրատվամիջոցից կամաց–կամաց վերածվելու է նրան «կանաչ» ու բոլթոնյան դիրքերից քննադատող լրատվամիջոցի։
Եթե մենք քննադատում ենք Փաշինյանին ներքին ու արտաքին քաղաքականության մեջ հայաստանակենտրոն գիծ չբռնելու, հեղափոխության օրերին հռչակած սկզբունքները դավաճանելու համար (սիրո և հանդուրժողոկանության ապահովում, վենդետտաներ չանելու պատրաստակամություն, մերիտոկրատիայի ձևավորում և այլն), ապա դրսից եկած «կանաչով» հեղափոխությանն աջակցած «կանաչները» և նրանց կից «ռազմահայրենասերները» ճիշտ հակառակը՝ Նիկոլին, ըստ էության, մեղադրում են սահակաշվիլիական ոճով հակառուսական գիծ չբռնելու, Հայաստանում քաղաքական վենդետտաների միջոցով արյան բաղնիքներ չսարքելու, տնտեսությունը չկազմալուծելու և տոտալ կուլակաթափություն չանելու մեջ, այսինքն՝ «կանաչ» նեոբոլշևիկություն չանելու մեջ։
Ռուս բոլշևիկներից մինչև հայ «կանաչ» թրքաբոլշևիկներ
Փաշինյանը դարձել է յուրայինների և օտարների մեջ հավասարապես օտար։
Հայաստանակենտրոն և պետականամետ ուժերը նրան մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ սարքելու, ներքին թշնամանքի ու ատելության քաղաքականություն վարելու, Արցախի մասով սխալ գիծ ունենալու, էժանագին պոպուլիզմով զբաղվելու, արտաքին քաղաքականության մեջ էկլեկտիկ և դիլետանտ ճանապարհով գնալու և նմանատիպ այլ բաների համար։ Իսկ ահա հեղափոխության, այսպես կոչված, արմատական թևի ներկայացուցիչները՝ «ռազմահայրենասեր կանաչները», նրան փաստացի մեղադրում են մեր երկիրն արագ չկազմաքանդելու մեջ։ Վերջիններս ՀՀ–ում առաջ են մղում թուրք–ադրբեջանական գիծը ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկներն էին 1917–ին դավաճանաբար պաշտպանում Ռուսաստանի հակառակորդ Գերմանիայի շահերը՝ թաքնվելով ամբոխահաճո լոզունգների տակ։
Ինչպես հայտնի է, 1–ին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան ռուսական ճակատը կազմալուծելու և Անտանտի բլոկը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) թուլացնելու համար որոշեց ֆինանսավորել բոլշևիկներին, որոնց առաքելությունը Ռուսաստանը հեղափոխության միջոցով ներսից պայթեցնելն ու Գերմանիայի շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելն էր։
Բոլշևիկները հայտարարեցին, որ իրենք իմպերիալիստական պատերազմն ուզում են վերածել քաղաքացիականի, որպեսզի ռուս մուժիկին հող հասնի, բանվորին՝ գործարան, իսկ խրճիթներին բաժին հասնի խաղաղությունը։ Սակայն ճիշտ հակառակը եղավ հետագայում։ Ռուսաստանը սովի մատնվեց, միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին կամ հայտնվեցին բանտերում։ Ամբոխը ուշ հասկացավ, որ իրեն խաբել են։
Երկու քարի արանքում. ինչպես կհեռանա Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանն այժմ հայտնվել է երկու քարի արանքում։
Մեր տնաբույծ բոլշևիկների ֆունկցիան կատարում են թուրք–ադրբեջանական շահերի ներկայացուցիչները, որոնք թաքնված են «ռազմահայրենասերների», «բնապահպանների», «քաղաքացիականների» և այլ դիմակների տակ։ Նրանցից շատերը և «կանաչների» քարոզի տակ ընկած «ազնիվ քյարփինջները», բնականաբար, չեն էլ հասկանում, որ ծառայում են ԱՄՆ տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի շահերին ու կարող են նույնիսկ ֆինանսավորվել ադրբեջանական նավթադոլարներով, բայց դրանից նրանց վարքագծի հակապետական բնույթը չի փոխվում։
Դաժան իրականությունն այն է, որ Նիկոլը նաև թրքաբոլշևիկ «կանաչների» օգնությամբ հեղափոխություն արեց, ու հիմա նրան հաշիվ–պահանջագիր են ներկայացնում։ Հաշիվ–պահանջագիր, որի շրջանակներում մեր տնտեսությունը պետք է կազմալուծվի, ռուսական բազան Հայաստանից հեռացվի, Հայաստանը թուրքական նախագծերում որպես մանրադրամ օգտագործվի, Արցախի մասով քիրվայական գիծը մինչև վերջ տարվի և այլն։ Փաշինյանը, սակայն, չի կարող գնալ այդ ճանապարհով, քանզի վախենում է, որ կկորցնի աթոռը։
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ նա արդեն կորցրել է աթոռը։ Հիմա նա վարչապետ է զուտ իներցիայի շնորհիվ։ Այդ իներցիան կպահպանվի այնքան ժամանակ, մինչև որ հանրությունը չգտնի այլընտրանքը։
Լուրջ փոփոխությունները սարերի հետևում չեն։ Պայքարը լուրջ է լինելու, գինը՝ շատ թանկ։ Նիկոլն ընդամենն աթոռապահի ֆունկցիա է կատարում, բայց առայժմ կարող է մասնակցել իշխանափոխության գործընթացին որպես սուբյեկտ։ Հետո ուշ կլինի, ու նա գործըթնացներին կհետևի ընդամենը որպես օբյեկտ։

Սառցաբեկորի երևացող մասն է Ամուլսարը, իսկ տակը աշխարհաքաղաքական մեծ խաղ է, որի մանրադրամը Հայաստանն է։

Կորյուն Մանուկյան