Նոմինալիստները վստահ էին, որ անունը պատահական չէ։ Անգլիական ասացվածքը պնդում է․ - «Խեղդի՛ր, եթե շանը վատ անուն ես դրել. դրանից լավ շուն դուրս չի գա»։ Չգիտեմ՝ ով ու երբ է այդ սարին այդքան տարօրինակ անուն տվել։ Բայց անունն ինչ–որ իմաստով պարտավորեցնող է։ Չհասցրեցինք կարդալ փորձագիտական եզրակացությունը։ Չհասցրեցինք լսել մասնագետների վերլուծությունները։ Չհասցրեցինք դրանք համադրել։ Ոսկի ու արծաթ պարունակող, բայց Ամուլսար կոչվող սարը սկսեց ամլացնել մեր նոր-նոր ձևավորվող քաղաքական դաշտը։ Ամենազարմանալին այդ գործընթացի արագությունն է։
Ոսկու սարն՝ ընդդեմ քաղաքական դաշտի
Նոմինալիստները վստահ էին, որ անունը պատահական չէ։
Անգլիական ասացվածքը պնդում է․ - «Խեղդի՛ր, եթե շանը վատ անուն ես դրել. դրանից լավ շուն դուրս չի գա»։
Չգիտեմ՝ ով ու երբ է այդ սարին այդքան տարօրինակ անուն տվել։ Բայց անունն ինչ–որ իմաստով պարտավորեցնող է։
Չհասցրեցինք կարդալ փորձագիտական եզրակացությունը։ Չհասցրեցինք լսել մասնագետների վերլուծությունները։ Չհասցրեցինք դրանք համադրել։
Ոսկի ու արծաթ պարունակող, բայց Ամուլսար կոչվող սարը սկսեց ամլացնել մեր նոր-նոր ձևավորվող քաղաքական դաշտը։
Ամենազարմանալին այդ գործընթացի արագությունն է։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից