Կարծիք

19.08.2019 16:00


Պայքար սեփական «ես»–ի դեմ

Պայքար սեփական «ես»–ի դեմ

Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է խիստ հակահեղափոխական ու պայքարում անցյալի դեմ։

Չզարմանա՛ք, եթե վաղը ԱԺ մեծամասնությունն օրենքով արգելի և քրեականացնի փողոց փակելը։

Կարող են տուգանք սահմանել շարքային քաղաքացու՝ ԱԺ բակ մուտք գործելու դեպքում։

Կքրեականացվի նաև ֆեյսբուքյան լայվի միջոցով մարդկանց փողոց դուրս գալու կոչեր հնչեցնելը և խմբերով քայլելը (հատկապես Գյումրիից դեպի Երևան քայլելը)։

Հետո կքրեականացվի նաև արագաչափերը ներքնաշորով փակելը։

Իսկ վերջում ԱԺ–ն մարդկանցով շրջափակելու և արտահերթ ընտրություններ պարտադրելու համար կորոշեն օրենքով ցմահ տալ։

Պաշտպանյալի պայքարն այժմ այլոց դեմ չէ, սեփական «ես»–ի դեմ է։

------

Դրամատիկ իրավիճակ


Հիմա պաշտպանյալը մի քիչ նախկին իշխանություն է դարձել, իսկ ԱԺ այգի գրոհողները՝ մի քիչ քայլո։

Հիմա փողոցում հնչում է «ոչ լեգիտիմ» ձևակերպումը։

Հիմա պոպուլիստը դառնում է պոպուլիզմի զոհ։

Հիմա դեմագոգներին ու պոպուլիստներին աշխարհում ամենաշատը ատում է պոպուլիզմով ու դեմագոգիայով իշխանության գագաթին հասած մարդը։

Հիմա պաշտպանյալը կուզենար բացականչել, որ փողոցում սադրիչներ են հավաքվել, որ նրանք ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են, և որ այդ բնապահպաններն ուղղորդվում են դրսից՝ գրանտnերի միջոցով, և նպատակ ունեն քանդել Հայաստանի տնտեսությունը, բայց դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, քանզի մարդկանց մոտ ասոցիացիաներ և հարցեր կառաջանան։

Մի խոսքով, դրամատիկ իրավիճակ է։ Եթե մեր երկրում չլիներ, կարելի էր տեղի ունեցողը որպես կոմեդիա ընկալել, բայց քանի որ Հայաստանի հետ է այս ամենը կատարվում, արդեն գործ ենք ունենում տրագիկոմեդիայի հետ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը